Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Անհիմն և անընդունելի»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

ПОЛИТИКА

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա կառավարության նիստում ունեցած ելույթին՝ նշելով, որ ՀՀ վարչապետի հայտարարություններն «անհիմն և անընդունելի են» (չակերտները՝ Tert.am):

«Հայաստանի ղեկավարության այս մոտեցումը ևս մեկ «հարված է» (չակերտները՝ Tert.am) երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այhան Հաջիզադեն։

«Հայաստանը «խախտում է» (չակերտները՝ Tert.am) իր միջազգային պարտավորությունները՝ հրաժարվելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի (նոյեմբերի 9-ի-Tert.am)՝ անձամբ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը, մասնավորապես նշված փաստաթղթի 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը...

Հենց հայկական կողմը, «խախտելով» (չակերտները՝ Tert.am) եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունները, խաթարում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման գործընթացը. Ադրբեջանն իր հերթին «ազնվորեն» (չակերտները՝ Tert.am) կատարում է իր պարտավորությունը՝ կառուցելով Լաչինի նոր ճանապարհը, իսկ Հայաստանի վարչապետի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մտադրության մասին ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am)  վերաբերյալ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության հայտնի դրույթի բոլորովին «սխալ» (չակերտները՝ Tert.am) մեկնաբանությանը և «անհիմն» (չակերտները՝ Tert.am) հայտարարություններին, ապա նշում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) նշանակում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Ինքնավարության միջև «պատմական կապի» (չակերտները՝ Tert.am) վերականգնում։ Մեր երկիրը ենթադրում է այս միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է անարգել հաղորդակցություն բացել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այստեղ, ինչպես նաև Լաչինի միջանցքում, խոսքը ճանապարհը ոչ թե ռազմական կարիքների, այլ միայն մարդկանց և ապրանքների տեղափոխման համար օգտագործման մասին է», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում։

Մինչդեռ Արցախի կարգավիճակի հարցի առնչությամբ Բաքուն կրկնել է իր թեզն առ այն, որ «Ղարաբաղն «Ադրբեջանի անբաժան մասն է» (չակերտները՝ Tert.am), տարածաշրջանում ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը «կապահովվեն» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանի սահմանադրության համաձայն»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության երեկվա նիստի մեկնարկին Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի ինի եռակողմ հայտարությունը, միջազգային մի շարք հարթակներում ձեռք բերած պայմանավորվածությունները։

«Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել մի շարք հարթակներում, զուգահեռաբար փորձում են կառուցողական երևալ և հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են և իրենց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է։ Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է  գործնականում ապացուցել, ստուգելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 44–օրյա պատերազմի հետևանքով։ Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը նոյեմբերի 9–ի հայտարարության 7–րդ կետի կոպիտ խախտում է։ Այս և նմանատիպ գործողություններն ու հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»,–ասել էր Փաշինյանը։

Նա նշել է, որ այս մտադրությունն արտահայտված է նաև խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարության կետերից առնվազն երեքը։

Բացի այդ, Փաշինյանն ասել է, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են։ 

«9-րդ կետով Հայաստանը ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության  միջև, ընդ որում նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։ ՀՀ-ն մշտապես պատրաստ է եղել  և հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել  և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը Հայաստան- Ադրբեջան սահմանին հսկիչ-անցագրային կետեր ստեղծելու մասին և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, այդ որոշումը չի ընդունվում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը։ Սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռնված հնարավորությունից։ Նման մերժողականությունը բացարձակապես անհասկանալի է։ Եթե Ադրբեջանը իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, ուրեմն եկեք բացենք հսկիչ-անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք։ Երբ Ադրբեջանը համոզվի մեր մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի քաղաքացիները կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից»,- ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, Փաշինյանը նշել էր.«ՀՀ-ն նման պարտավորություն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ հայտարարությամբ պարզապես չունի։ Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում և ՀՀ-ն պատրաստ է տալ իր համաձայնությունը։ Համաձայնություն չի կայանում միայն մեկ պատճառով՝ Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռքբերված պայմանավորվածություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն»։

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян