Ереван, 20.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Երևանում FINTECH360 միջազգային համաժողովին մասնակցեց 200 պատվիրակ

ОБЩЕСТВО
Նոյեմբերի սկզբին Երևանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրների բանկային, ՏՏ, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության ոլորտի, մասնագիտացված ասոցիացիաների 200 ներկայացուցիչներ։
Ֆինանսական տեխնոլոգիաների շուկայում արդի միտումների և նորարարությունների քննարկման միջազգային հեղինակավոր հարթակ դարձած FINTECH360  համաժողովն անցկացվեց Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:
 
FINTECH360-ի բացմանը ելույթ ունեցան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը: Շնորհակալություն հայտնելով Հովհաննես Խաչատրյանին և Դավիթ Սահակյանին ուշադրության և աջակցության համար՝ Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը նշեց Հայաստանի բարձր ներդրումային գրավչությունը և թափանցիկ ու բաց տնտեսական քաղաքականությունը։
 
Համաժողովի գործնական ծրագիրը բացեց Էլեկտրոնային փողերի և դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Դոստովը՝ ներկայացնելով բանկերի ռազմավարությունն ու մարտավարությունը թվային հեղափոխության դարաշրջանում։
 
Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը կիսվեց արհեստական բանականության բազայի վրա հիմնված սքորինգի ներդրման հաջող փորձով: Յունիբանկն առաջիններից էր Հայաստանում, որ ավտոմատացրեց առանց գրավի  սպառողական վարկերի հայտերի ուսումնասիրությունը և բացառեց որոշում կայացնելիս մարդկային գործոնը: AI տեխնոլոգիայի ներդրմամբ  Յունիբանկը երկու անգամ բարձրացրեց  վարկային պորտֆելի որակը՝ հաստատելով ստացած հայտերի ավելի քան 50%-ը:
Բանկային ոլորտում AI և նեյրոնային ցանցերի գործնական կիրառման թեման շարունակեց Արհեստական բանականության զարգացման լաբորատորիաների ասոցիացիայի փոխնախագահ Ռոբերտ Վասիլևը։
 
DPP Group-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, Home Credit բանկի նախկին տնօրեն Դմիտրի Պեշնև-Պոդոլսկին հանդես եկավ վերջին ժամանակների ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ ապառիկ վճարման ծառայությունների վերաբերյալ՝ «BNPL-ը համաշխարհային շուկայում. Առաջին հիասթափությունները և անորոշ ապագան» զեկույցով:
 
Մեկ այլ արդիական թեմա է բանկերի և այլ վարկային կազմակերպությունների պրակտիկայում տվյալների օգտագործման հեռանկարները: Digital Caramel-ի հիմնադիր Արսեն Սուլթանյանը, OpenBusiness-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Յուլյա Լոկոտկովան և Ucom-ի ֆինանսական տնօրեն Սիմոն Առաքելյանը քննարկեցին Big Data-ի ընձեռած հնարավորությունները՝ ֆինանսական հաստատությունների հաճախորդների վարքագծային բնութագրերը վերլուծելիս:
 
Earlyone-ի հիմնադիր և տնօրեն  Գևորգ Սաֆարյանը ներկայացրեց «Հաճախորդների փորձը phygital-ում. մանրածախ բանկերի ապագան» զեկույցը:
 
Պանելային քննարկումները FINTECH360 համաժողովի ծրագրի կարևոր մաս են: Մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց անհպում վճարումների և մոբայլ  ծառայությունների զարգացմանը նվիրված քննարկումը։ Պանելի մոդերատորն էր Վիկտոր Դոստովը։ Քննարկմանը մասնակցեցին ArCa վճարային համակարգի տնօրեն Իշխան Մխիթարյանը, Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, Յունիստրիմ բանկի Վարչության  նախագահ Կաիրժան Կուդյարովը և STAK Money Transfer-ի խորհրդի նախագահ Վախթանգ Աբրահամյանը։
 
Մեկ այլ պանելային քննարկում, որը վարում էր OpenBusiness-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Յուլյա Լոկոտկովան, կենտրոնացած էր նեոբանկերի ապագայի վրա: Bedford Pay LTD-ի տնօրեն Վլադիսլավս Բորովիկսը, ECA Countries-ի գործադիր տնօրեն, Senteo Inc-ի ավագ գործընկեր Ալեքսեյ Վերետենովը և Դմիտրի Պեշնև-Պոդոլսկին կարծիքներ փոխանակեցին այս թեմայով:
 
Համաշխարհային գլոբալիզացիայի միտումը նույնպես օրակարգում էր, որը ներառում էր բարձր մասնագիտացված մոբայլ  հավելվածների վերափոխումը մարքեթփլեյսների և բանկային էկոհամակարգերի: Ինտեգրման հեռանկարները և արագ փոփոխվող տնտեսական լանդշաֆտին հարմարվող բանկերի խնդիրներն իրենց զեկույցներում քննարկել են WaveAccess-ի նախնական վաճառքի մենեջեր Սերգեյ Պոնոմարենկոն, ECA երկրների կառավարիչ տնօրեն, Senteo Inc-ի ավագ գործընկեր Ալեքսեյ Վերետենովը, Skolkovo Fintech Hub-ի տնօրեն Պավել Նովիկովը:
 
Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կաիրժան Կուդյարովը կիսվեց իր գործնական փորձով՝ խոսելով այն մասին, թե ինչպես են փոխվում աշխատանքային միգրանտների կարիքները թվայնացման դարաշրջանում։ Նա նշեց, որ եթե 2021 թվականին Յունիստրիմում օնլայն ծառայության մասնաբաժինը կազմում էր 41%, ապա 2022 թվականին այն արդեն կազմում է 55%։ Այս տարի մոբայլ հավելվածի ներբեռնումների թիվն ավելացել է 8 անգամ։
 
«Կանաչ» ֆինտեխը ESG օրակարգի շրջանակներում. սա պանելային հերթական քննարկման թեման էր, որը վարում էր ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը։ PwC Armenia-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Ռուսանովը, Climate Finance and Institutes-ի ավագ խորհրդատու Տիգրան Սուքիասյանը, Յունիստրիմ բանկի Խորհրդի անդամ Ելենա Ռեչկալովան խոսել են «կանաչ» ներդրումների շուկայի արագ աճի և զարգացման մասին։
 
 «Ներդրումային հնարավորությունները և արժեթղթերի շուկաները» քննարկման շրջանակներում տեղի ունեցավ մտքերի ինտենսիվ փոխանակում։ Մոդերատորի  դերը ստանձնել էր FEAS-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկմանը մասնակցում էին POD Consulting FFF-ի տնօրեն Ֆիլիպ Դելմոտը, BPIFRANCE-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատուկ խորհրդական Ժերոմ Կլաուզենը, AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը, AICA&CrowdVentures-ի համահիմնադիր Սամսոն Ավետյանը, ANIF-ի ARFI հարթակի ղեկավար Էդգար Էվոյանը: Արմբրոկի պորտֆելային մենեջեր Դմիտրի Դորոֆեևը կիսվեց թեմայի վերաբերյալ իր տեսլականով. նա հանդես եկավ  «Պորտֆելային ներդրումներ ֆիզիկական անձանց համար. փոփոխությունների ժամանակը» թեմայով զեկույցով:
 
ENFINT-ի գլխավոր խորհրդատու Սվետլանա Մարկովան խոսեց բանկերում մեքենայական ուսուցման մոդելների ներդրման պրակտիկայի մասին՝ պիլոտային ծրագրից մինչև արդյունաբերական հարթակի ստեղծում։
 
Renaissance Capital-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը ներկայացրեց «Մեծ ջրհեղեղը և տնտեսական աճի հայկական տապանը» թեմայով զեկույցը:
 
 «Թվային արժույթների ներդրման մոտեցումները և կենտրոնական բանկերի դերն այդ գործընթացում» թեմայով պանելային քննարկումը վարում էր НПС-ի վարչության նախագահ Ալմա Օբաևան: 
 
Համաժողովը չի շրջանցել նաև կիբերանվտանգության կարևոր խնդիրը, որը սերտորեն կապված է Open Banking հայեցակարգի հանրահռչակման հետ։ Քննարկումը վարում էր Earlyone-ի հիմնադիր և տնօրեն Գևորգ Սաֆարյանը, փորձագիտական կարծիքներով հանդես եկան CyberHUB-ի համահիմնադիր, SoftConstruct-ի ռազմավարական խորհրդատու Սամվել Մարտիրոսյանը, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, մեդիա փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը, InfoSec-ի հիմնադիր և տնօրեն Կարեն Գասպարյանը, «Արմսոֆթ»-ի ավագ խորհրդատու, ՀԱՀ դասախոս Արա Չալաբյանը։
 
Համաժողովի ավարտին VisionLabs-ի կոմերցիոն տնօրեն Իլյա Ռոմանովը ներկայացրեց ֆինանսական ոլորտում մարդակենտրոն տեխնոլոգիաների և մեքենայական տեսողության կիրառման նոր միտումները։
 
Ինտենսիվ քննարկումներից  հետո FINTECH360-ի մասնակիցներին ներկայացվեց  Հայաստանի պատմական ժառանգությունը: Մշակութային հարուստ ծրագիրը ներառում էր նաև էքսկուրսիաներ Գառնի և Գեղարդ: Պատվիրակներին սպասում էր լավաշ թխելու մաստեր-կլաս և ավանդական ըմպելիքների համտես, հայկական դուդուկի դյութիչ հնչյունների ներքո:  
Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничестваIDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебаза