Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Ահաբեկչական գործողություն, խոշոր հրդեհ դպրոցում, ծառայակիցների զանգվածային սպանություն․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ցունամիների պրոբլեմների մասին տեղեկությունների տարածման համաշխարհային օր, Հայաստան, Ռուսաստան, Բելառուս՝ Հետախուզական զորքերի օր, Պերու՝ Պունոյի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1825 –ծնվել է հայազգի ռազմական և պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքովը:

1840– ծնվել է նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։

1911 – ծնվել է խորհրդահայ գիտնական և կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանը:

1927 – ծնվել է ժողովրդական պարերի կատարող վարպետ Վանուշ Խանամիրյանը:

1948 –ծնվել է պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը:

1981- հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ) փարիզյան «Գար դը Լիոն» կայարանում իրականացրել է ահաբեկչական գործողություն՝ ռումբի պայթյուն բեռների պահպանման բաժնում, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:

1981-վախճանվել է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:

1987- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:

1990- ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և զինվորական ստորաբաժանումների ապաքաղաքականացման վերաբերյալ։

1992- ավարտվել է Հայաստանի բանակի հետախուզական զորքերի կազմավորումը:

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կատարի հետ:

2004- Կառլոս Պետրոսյանը ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

1998 – վախճանվել է բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժ Գեորգի Նալբանդյանը:

2000- վախճանվել է դրամատիկական տենոր երգիչ Ավագ Պետրոսյանը:

2007– վախճանվել է նշանավոր կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը:

2009- Հայաստանի բջջային կապի և ինտերնետային ծառայությունների շուկայում գործունեություն է սկսել Orange բրենդային անվանմամբ ներկայացող ֆրանսիական France Telecom ընկերությունը։

2013- Շանթ Հարությունյանը, որ մի քանի օր «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառի ներքո նստացույց էր անցկացնում, կազմակերպել է երթ Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա։ Տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ, որի արդյունքում եղել են վիրավորներ, ձերբակալվել է 20 մարդ, որոնց թվում նաև «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը:

2017-Հայաստանի 69 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ:

2018-Գերմանիայում բացահայտվել է հայկական մաֆիոզ խմբավորումների ցանց, իրավապահները հարուցել են 14 քրեական գործ, ավելի քան չորս տասնյակ մարդու դեմ քննություն սկսելով, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով:

ԱՇԽԱՐՀ

1612 -Մոսկվայի Կրեմլի լեհ-լիտվական կայազորը հանձնվել է, Մոսկվան ազատագրվել է ռուսների կողմից:

1813 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը:

1879- վախճանվել է շոտլանդացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և մեխանիկ Ջեյմս Մաքսվելը:

1908– վախճանվել է իռլանդացի աստղագետ Էնդրյու Գրեհեմը։

1911- իտալացիներն Օսմանյան Կայսրությունից գրավել են Տրիպոլին և Կիրենաիկան:

1912 - Միացյալ Նահանգների նախագահ է ընտրվել Վուդրո Վիլսոնը:

1913– ծնվել է կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի Վիվիեն Լին։

1914– Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարել է իր մաս և Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարել Օսմանյան Կայսրությանը։

1935– թողարկվել է «Մոնոպոլիա» խաղը։

1938 –ծնվել է ամերիկյան ծագումով ֆրանսիացի երգիչ Ժո Դասենը:

1945 - Կոլումբիան անդամակցել է ՄԱԿ-ին:

1959 – ծնվել է կանադացի երգիչ, երգերի հեղինակ, դերասան Բրայան Ադամսը:

1961 -Չուվաշիայի Մարինո-Պոսադ շրջանի Էլբարուսովո գյուղի դպրոցում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 110 մարդ, որից 106-ը՝ երեխաներ:

1977- վախճանվել է ԽՍՀՄ ածխարդյունահանման ռեկորդակիր նորարար Ալեքսեյ Ստախանովը:

1992– Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրել են Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան։

2006 –Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնը դատապարտվել է մահվան:

2009– ԱՄՆ-ի զինված ուժերի՝ Տեխաս նահանգում գտնվող Ֆորդ-Հուդ բազայում արմատներով մուսուլման ամերիկյան բանակի բժիշկ Նիդալ Հասանը սպանել է 13 զինծառայողի, ևս 30-ին՝ վիրավորել։

2015 -Բրազիլիայում տեղի է ունեցել բնապահպանական աղետ: Հանքի պոչամբարի պատվարի փլուզման հետևանքով 19 մարդ զոհվել է, իսկ թունավոր թափոնները, լցվելով Ռիու-Դոսի գետի մեջ, հասել են համաշխարհային օվկիանոս: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы