Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ազգային արժանապատվության և հայի գոյատևման ստուգատես. կարծիք. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը զավեշտի թատրոնի է վերածվել, իսկ աշխարհն էլ զարմացած մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին է հետևում, թե ինչպես է բազմահազարամյա ազգը լռել յայն ընկղմվում ինքնաոչնչացման հորձանուտը, ինչպես է հանդուրժում պարտված, երկիրն օրհասական վիճակի հասցրած, հազարավոր զոհերի պատճառ դարձած ու բացահայտ ազգակործան քաղաքականություն վարող իշխանություններին: Սա ազգային ողբերգություն է, ազգային խայտառակություն: Եվ հիմա հայ ժողովրդին նույնականացնում են այս իշխանությունների հետ, ու աշխարհում հային շատերն ընկալում են որպես դավաճանի, պարտվողի, վախկոտի...

Մեր ազգային ինքնությունը, արժանապատվությունն ու հայրենիքի ամբողջականությունը լուրջ վնասներ է կրել, իսկ Արցախը աշխարհի անտարբեր հայացքի ներքո կանգնած է հայաթափման իրական վտանգի առաջ: Հիմա մենք մեր խելքից հայտնվել ենք արժեհամակարգային, ազգային ավանդույթային, սերնդային աղետի, բարոյական այլանդակության ու հայրենիք և պետություն կորցնելու առարկայական վտանգի առջև։ Մի՞թե անգիտությունն ու չարությունը այն աստիճան կարող էր մթագնել մարդկանց ուղեղները, որ հայրենիք ու պետություն ուրանան, սովորական մարդկային ու ազգային արժանապատվություն անտեսեն։ Խեղճությունն ու անճարությունն էլ մեզանից շատերին այնքան են նվաստացրել, որ նրանք սկսել են հաշտվել հայրենիքի կորստի հետ, սիրել իրենց կապանքները, ստրուկի իրենց կարգավիճակը:

Իսկ հայրենիքը չսիրելը, նրա նկատմամբ անտարբերությունը առաքինության բացակայության ու վախկոտության դրսևորման գագաթնակետն է: Երկրում ստեղծված քաոսը, ճգնաժամը, բարոյազուրկ ու ողորմելի վիճակը այս օտարածին իշխանությունների մեծագույն սրիկայությունն է, որոնք իրենց անձնական փառքի ու շահի համար խաբեցին ժողովրդին՝ խոստանալով պայծառ ապագա, չարաշահելով իրենց հանդեպ նրանց ունեցած կույր հավատը, վստահությունը, տանելով նրանց ստրկացման, պառակտման, մոլորության, թրքահպատակության ու կործանման: Ի դեպ, սեփական ժողովրդի հետ նույն կերպ վարվեց նաև 20-րդ դարի մեծագույն ավանտյուրիստ Ադոլֆ Հիտլերը, որն ասում էր, թե. «այս աշխարհ եմ եկել ոչ թե մարդկանց օգնելու, այլ նրանց թուլություններն օգտագործելու համար»: Ամբողջ չարիքը մեր ներսում է. մեր հոգիների ու սրտերի մեջ պետք է փնտրել, դավաճան հայի մեջ պետք է փնտրել: Միաժամանակ մեր ներսում, մեր հոգու խորքում պետք է փնտրենք մեր փրկությունը: Ինչպես Թումանյանը կասեր, «քանի որ մեր ներսից է ցեցը կերած, մեր ներսն է փչացած, ուրեմն փրկությունը մեր ներսում պետք է փնտրել»:

Հիմա մենք ազգովի մեկ անելիք, մեկ օրակարգ ունենք՝ հեռացնել ապազգային ու ապաշնորհ իշխանություններին և երկրի կառավարումը վստահել առողջ, ազգային շահեր հետապնդող, պետական մտածողություն, բավարար փորձառություն, գիտելիքներ ունեցող մարդկանց։ Այս տեսակետից, կարծում եմ, նոյեմբերի 5-ի հանրահավաքը կարևոր նշանակություն ունի. այն իր մասշտաբով, բնույթով, ակտիվությամբ ու վճռականությամբ արմատապես պիտի տարբերվի նախորդներից: Ինչո՞ւ: Որովհետև միգուցե պատմական վերջին հնարավորությունն է, իսկ հաջորդը կարող է արդեն ուշացած լինել երկիրը կործանումից փրկելու համար: Այս հանրահավաքը կոչված է լինելու աշխարհին ցույց տալու մեր համազգային համերաշխությունը, վճռականությունը, ազատ ու անկախ ապրելու մեր կամքը: Սա միգուցե մեր վերջին հնարավորությունն է վերականգնելու ու փրկելու մեր կորսված պատիվը, համբավը, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, միջազգային հեղինակությունը, ինքնիշխանությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը, արժեզրկված պետական ինստիտուտները, դարերով ձևավորված մեր լավագույն ավանդույթները:

Նոյեմբերի 5-ին յուրաքանչյուրիս ներկայությունը պարտադիր է, եթե ուզում ենք հայրենիք ու պետություն ունենալ, եթե ուզում ենք արժանապատիվ ապրել: Հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի ունեցած հանրահավաքը ցույց տվեց, որ հայը ինքնակազմակերպվում է, ուղղում է ողնաշարը, դուրս է գալիս պարտվածի հոգեվիճակից, մոլորությունից ու հուսահատությունից: Իսկ ստեղծված վիճակից դուրս գալու ելքը ազգովի փոխվելն ու համախմբվելն է, պետականության, հայրենիքի և ազգի ընտրանու արժևորումն է, մեր միջի ստրուկին ու դավաճանին «սպանելն» է ու բարոյական և ազգային բարձր արժեքներ կրող արժանապատիվ քաղաքացու դաստիարակումը: Ազատ և անկախ պետություն ունենալն անհնար է առանց ազատ, հայրենասեր, օրինապաշտ, պետական մտածողություն ունեցող, գիտակից ու ինքնազոհության պատրաստ քաղաքացիների: Չկան ժողովուրդներ, որ չկարողանան վերածնվել: Հուսով եմ, որ այս ճակատագրական պահին Աստված թուլ չի տա, որ հային լքի իմաստությունն ու խոհեմությունը, հուսով եմ, որ հայը ևս մեկ անգամ կցուցադրի իր հավերժ լինելիության կամքը...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалу