Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Աստծուն շնորհակալ եմ, որ այս օրը կայացավ». Երևանում կայացել է Արկադի Դումիկյանի առաջին բազմահազարանոց համերգը

ЛАЙФ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

«Աստծուն շնորհակալ եմ, որ այս օրը կայացավ»,- հոկտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մեծ մենահամերգի ժամանակ ասաց Արկադի Դումիկյանը՝ նշելով, որ բոլոր ներկաները, տոմսեր գնելով և մասնակցելով իր մենահամերգին, բարեգործական ակցիայի մասնակից են դարձել։

Tert.am Life-ը ներկայացնում է համերգի մանրամասները: 

Հուզված երգիչը բեմից անակնկալ արեց՝ ասելով, որ տոմսերից գոյացած ամբողջ գումարը ուղղելու է հիվանդ երեխաներին։ Ըստ երգչի՝ այս քայլն անակնկալ է նույնիսկ իր համերգի կազմակերպիչների համար, քանի որ մինչ այդ ինքը նման հայտարարությամբ հանդես չէր եկել։

Նշենք, որ այս մասշտաբային մենահամերգն առաջինն էր, որ երգիչն ունենում է իր հայրենիքում, մինչ այդ նա մեծ մենահամերգով էր հանդես եկել Մոսկվայում։

Հաշված օրերի ընթացքում տոմսերը սպառած հայ հանդիսատեսը մի փոքր ավել սպասեց այս հանդիպմանը, քանի որ այն նախ պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն հայ-արդբեջանական լարվածության հետևանքով՝ Արկադի Դումիկյանը համերգը հետաձգելու որոշում էր կայացրել։

Ինչպես և սպասելի էր, տոնական օրն Արկադին կիսում էր նաև իր ընտանիքի անդամների հետ։ Հանդիսատեսի շարքում էին նրա մայրը և կինը։ Նա երկուսին էլ շնորհակալություն հայտնեց։ Մոր վերաբերյալ Արկադին ասաց հետևյալը․

«Ինչքան էլ ջանքեր եմ գործադրում, միևնույն է, նա ինձ համար շատ բան է արել։ Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես։ Մենք շատ ենք գնահատում ամեն ինչ»։

Այս խոսքերից հետո Արկադիի մայրիկին ծաղիկներ նվիրեցին։

Նշենք, որ հարցազրույցներից խուսափող երգիչը չի թաքցնում, որ բարդ մանկություն է ունեցել։ Իր հազվադեպ տրվող հարցազրույցներից մեկում նա  խոստովանել էր, որ այս կյանքում իր բոլոր հաջողությունների համար միայն մորն է պարտական: Նա չէր ցանկացել մանրամասներ ներկայացնել իր ծանր մանկությունից, միայն ասել էր, որ «Մամա» տեսահոլովակն ինքնակենսագրական է:

Դիտելով տվյալ տեսահոլովակը՝ կարող ենք ենթադրել, որ մանկուց Արկադին օգնել է մայրիկին, առաքել է նրա պատրաստած խմորեղենները, բենզալցակայանում է աշխատել, ի տարբերություն մյուս երեխաների՝ չի կարողացել բակում ժամանակ անցկացնել և երազել է թանկարժեք երաժշտական գործիքի մասին, որն էլ մայրը, ծանր աշխատանքներ կատարելով, կարողացել է գնել որդու համար: Թերևս, հենց այդ քայլն է բեկումնային է եղել արտիստի կյանքում և հիմք է դրել նրա հաջողություններին։

Ի դեպ, երգիչը բազմահազարանոց հանդիսատեսին ցուցադրեց երաժշտական գործիքներին տիրապետելու իր տաղանդը՝ դուդուկ և դաշնամուր նվագելով։ 

Կնոջ վերաբերյալ էլ երգիչն ասաց, որ շատ է սիրում նրան, իսկ սիրո բոլոր երգերի հասցեատերը հենց նա։

Ինչպես և սպասելի էր, Արկադի Դումիկյանի համերգը չէր կարող անցնել առանց իր հայտնի զուգերգերի։ Համերգի հատուկ հյուրերն էին Ka-Re-ն, Արիկ Դումիկյանը, Արսեն Շահունցը, Հռիփսիմե Հակոբյանը, Armstrong-ը, DJ Լևոնը։  Ի դեպ, եղբոր՝ Արիկի հետ, Արկադին կատարեց իրենց հայտնի մեգահիթը՝ «Мой брат»-ը, ընդ որում՝ երկու անգամ։ Հենց այդ սիրված երգով էլ երգիչը եզրափակեց համերգը։

Երգիչը նաև բեմից ասաց, որ միայն Տիգրան Ասատրյանը չկարողացավ ներկա գտնվել այս համերգին, սակայն մյուսին նրա ներկայությունը պարտադիր է լինելու։ Արկադին խնդրեց, որ հանդիսատեսն այնպես ծափահարի, որ դա լսելի լինի նաև ԱՄՆ-ում։

Թերևս, համերգի ամենահուզիչ դրվագը «44 дня» երգի կատարումն էր, որի ժամանակ երգիչը խնդրել էր, որ բոլորը ոտքի կանգնեն։ Բազմահազարանոց դահլիճը 44-օրյա պատերազմին նվիրված երգը լսեց հոտընկայս և հեռախոսի լույսերը միացրած։

Հավելենք, որ Արկադի Դումիկյանի խոսքով՝ մյուս համերգի համերգի համար երկար սպասեցնել չի տա։

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”