Հրդեհ Ստեփանակերտ քաղաքում. տուժածներ չկան
ОБЩЕСТВОՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 31-ին ժամը 21:22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Օվյան փողոցում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։
Նույն ժամին ահազանգը փոխանցվել է Ոստիկանության հերթապահ մասին, «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲ ընկերություններին, շտապ օգնության կայանի դիսպետչերներին։
Այնուհետև բնակչությանն օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 21:23-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից 2 մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը` ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մեկնել են կանչի վայր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:57-ին, մարվել` ժամը 22:29-ին։
Մասնակի այրվել է Ստեփանակերտ քաղաքի Ս.Աբրահամյան 24 հասցեի բնակչին պատկանող երկհարկանի բնակելի տան տանիքը և 2-րդ հարկը :
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



