Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պողպատե հյուսվածքային հիմքը կօգնի նվազեցնել արևային մարտկոցների արժեքը

ЭКОНОМИКА

Inscience.news–ը գրում է, որ Ֆոտովոլտային սարքերը, այլ կերպ ասած՝ արևային մարտկոցները, որոնք ներկառուցված են շենքերի տանիքներում և ճակատներում, ավելի տարածված են դառնում, քանի որ դրանք թույլ են տալիս արտադրել էլեկտրաէներգիա չվնասելով շրջակա միջավայրը: Ամենից հաճախ նման սարքերը կերամիկական, ապակյա կամ պոլիմերային հիմքով են, որի վրա դրված են սիլիցիումի և այլ կիսահաղորդչային նյութերի լույս ներծծող շերտեր։ Այնուամենայնիվ, այդ տեխնոլոգիան բավականին թանկ է, ուստի գիտնականները փորձում են պողպատն օգտագործել որպես մարտկոցի հիմքի այլընտրանք: Պողպատե ենթաշերտերի վրա կառուցված արևային մարտկոցները ունեն մեկ թերություն՝ կոպիտ մակերեսի և բարձր արտահոսքերի պատճառով նրանք բավականին ցածր արդյունավետություն են ցուցաբերում: Դա փոխհատուցելու համար անհրաժեշտ են հատուկ հարթեցնող և պաշտպանիչ պատնեշներ։

Ռուսական գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան մասնաճյուղի (Վլադիվոստոկ), Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի (Վլադիվոստոկ) ավտոմատացման և կառավարման ինստիտուտի գիտնականները և Տոկայի համալսարանի (Ճապոնիա) գործընկերներն առաջարկել են սիլիցիումի և մագնեզիումի սիլիցիդի բարակ շերտերի պողպատե հիմքի վրա նստեցման նոր մեթոդ: Այն հնարավորություն է տալիս ստանալ արևային մարտկոց՝ լույսը հոսանքի վերածելու մոտ 7,5% արդյունավետությամբ, ինչը համեմատելի է այլ նյութերից պատրաստված ենթաշերտերի վրա արտադրված արևային մարտկոցների աշխատանքի հետ։ Հեղինակները սկզբում հյուսել են պողպատի նմուշները հիդրոֆլորաթթվով, այսինքն՝ որոշակի թեթևացում են տվել հակաարտացոլող մակերես և երկաթի օքսիդի պաշտպանիչ թաղանթ ստանալու համար։ Այնուհետև,  վակուումային խցիկում տեղադրել են սիլիցիումի և մագնեզիումի սիլիցիդի լույս կլանող շերտեր, ինչպես նաև կալցիումի դիսիլիցիդի վերին հաղորդիչ շերտ:

Ֆիզիկոսները վերլուծել են ստացված նմուշների մակերեսային միկրոկառուցվածքը և օպտիկական հատկությունները ֆոտոբջիջի ստեղծման տարբեր փուլերում։ Հյուսվածքային պողպատն ունի բարձր կոպտություն՝ մեծ քանակությամբ փոսերով և բարձրացումներով: Միևնույն ժամանակ, այն արտացոլում է ներթափանցող լույսի միայն 7%-ը, իսկ մնացածը ներծծում է, ինչը հնարավորություն է տալիսլ այն օգտագործել լույսը կլանող շերտերի հետագա կիրառման համար։ Սիլիցիումի և մագնեզիումի սիլիցիդի նստեցումից հետո նմուշների մակերևույթից արտացոլումն աճել է մինչև 16%: Այդ կորուստները փոխհատուցելու և լույսի էներգիան էլեկտրաէներգիայի վերածումը բարելավելու համար գիտնականներն օգտագործել են կալցիումի դիսիլիցիդի կիսաթափանցիկ շերտ, որը, ինչպես պողպատե հիմքը, ծառայել է որպես արևային մարտկոցի էլեկտրական կոնտակտներից մեկը: Արդյունքում լույսը կլանող շերտերը գտնվում էին երկու էլեկտրոդների միջև՝ մի կողմից հյուսվածքային պողպատ, մյուս կողմից կալցիումի դիսիլիցիդից: Լուսավորության տակ փորձարկումից հետո հեղինակները պարզել են, որ ստացված արևային մարտկոցի արդյունավետությունը կազմում է 7,5%:

«Սա կարելի է լավ արդյունք անվանել հաշվի առնելով այն, որ մեր մշակումն ավելի ծախսարդյունավետ է, քան մյուս արևային մարտկոցները, քանի որ օգտագործվում են էժան և մատչելի նյութեր: Ապագայում մենք նախատեսում ենք օպտիմիզացնել ֆոտոբջիջները ընտրելով դրանցում ներառված շերտերի օպտիմալ հաստությունը և դրանց դոպինգը, այսինքն՝ աղավաղումների բաղադրությունը»,- ասում է նախագծի ղեկավար Ալեքսանդր Շևլյագինը:

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване