Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բացվել են կոմբինատներ, գործարաններ, թատրոն․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օր, Կամբոջա՝ Թագադրման օր, Ռուսաստան՝ Պահպանության ծառայության աշխատողի օր, Հայաստան՝ Հայաստանի խորհրդայնացման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1899 - ծնվել է ամերիկացի հայազգի կինոդերասան Ակիմ Թամիրովը (Հովակիմ Թամիրյանց):

1907-վախճանվել է հայ հասարակականքաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ):

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ջավադ-Բեկ Շիխլինսկու բանակը Աբդալ յագից շարժվել է Տեղ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով բացել ճանապարհը դեպի Գերյուսի: Սկսվել է ադրբեջանական ուժերի Զանգեզուրյան արշավանքը:

1920- Հայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. Հայաստանի Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանի վերջին կառավարության հրաժարականով Հայաստանը հռչակվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

1926- տեղի է ունեցել Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:

1928- տեղի է ունեցել Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:

1929- բացվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:

1933- տեղի է ունեցել Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:

1934- տեղի է ունեցել Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:

1949– վախճանվել է հայազգի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը:

1959- վախճանվել է նշանավոր թատերական ռեժիսոր և թատերագետ Լևոն Քալանթարը:

1965- Երևանում բացվել է Մ. Նալբանդյանի արձանը:

1970- տեղի է ունեցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:

1971- վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ Միքայել Մազմանյանը:

2015- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի ավարտին Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում տեղադրվել է Նիկոլայ 2-րդի կիսանդրին:

2020-Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ ռուսական կողմի միջնորդությամբ առաջին անգամ երկկողմանի տեղի է ունեցել զոհվածների մարմինների հանձնում:

ԱՇԽԱՐՀ

1787– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի առաջին բեմադրությունը:

1812- Փարիզի Գրենել յան դաշտում գնդակահարվել են Նապոլեոնի դեմ դավադրություն հյուսած Մալեի 30 մասնակիցները:

1837 -Միսիսիպի գետի վրա այլ նավի բախվելու հետևանքով խորտակվել է «Monmouth» շոգենավը, որի արդյունքում խեղդվել են շոգենավում գտնվող բոլոր 300 հնդկացիները:

1863– Ժնևում հիմնադրվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

1879 -ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ և դիվանագետ Ֆրանց ֆոն Պապենը:

1897 -ծնվել է գերմանացի քաղաքական և պետական գործիչ Յոզեֆ Գեբելսը:

1901 –ծնվել է ամերիկացի համր ֆիլմերի դերասանուհի Միլդրեդ Հարիսը:

1914- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ, սկսվել են մարտական գործողությունները թուրքական 300 հազարանոց և ռուսական 200 հազարանոց բանակների միջև։

1918 -ստեղծվել է Ռուսական երիտասարդների կոմունիստական միությունը (հետագայում՝ կոմերիտմիություն):

1922 -իտալական ֆաշիստների՝ դեպի Հռոմ քայլերթի արդյունքում Իտալիայի թագավոր Վիկտոր Էմմանուիլ 3-րդը Բենիտո Մուսոլինիին նշանակել է վարչապետ:

1924– վախճանվել է անգլիացի գրող և դրամատուրգ Ֆրենսիս Էլիզա Բյորնեթը:

1945 – արտոնագիր ստանալուց ավելի քան 57 տարի անց Նյու Յորքում վերջապես առաջին անգամ սկսել են վաճառել գնդիկավոր գրիչներ:

1947 -չոր սառույցը առաջին անգամ օգտագործվել է անձրև առաջացնելու համար:

1955 - «Նովոռոսիյսկ» լինկորնը խորտակվել է Սևաստոպոլի ծոցում, որի արդյունքում զոհվել է 614 մարդ:

1956 -իրականացվել է «Կադեշ» օպերացիան, սկսվել է Սուեզյան ճգնաժամը: Իսրայելը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ ներխուժել է Սինայան թերակղզի, որպեսզի ապահովի իսրայելական նավերի ազատ նավարկությունը:

1957 - Իսրայելի Քնիսեդում նռնակի պայթյունից վիրավորվել են վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնն ու հինգ նախարարներ:

1961 - Սիրիան դուրս է եկել Միացյալ Արաբական Հանրապետության կազմից:

1969 - ARPANET ծրագրի շրջանակներում առաջին անգամ երկու համակարգչի միջև իրականացվել է տեղեկատվության փոխանցում. դա համարվում է համացանցի ծնունդը:

1971 -«ծնվել» է ֆիզիոթերապիան. պարզվել է, որ թույլ էլեկտրական հոսանքը օգնում է կոտրված ոսկորին շուտ լավանալ:

1976 -ԽՍՀՄ-ում մարտական հերթապահություն է սկսել իրականացնել Հրթիռային հարձակման ահազանգման համակարգը:

1998 - ԱՄՆ-ում տիեզերք է թռել ամենատարեց աստղագնացը՝ 77 տարեկան և 103 օրական Ջոն Գլենը:

2003-վախճանվել է իտալացի օպերայի տենոր երգիչ Ֆրանկո Կորելլին:

2020 -վախճանվել է խորհրդային և ռուսական համաճարակաբան և վարակաբան, ակադեմիկոս Վալենտին Պոկրովսկին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026