Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 220-ի. պատգամավոր
БЛОГՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասավ 220-ի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Նշեմ, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հաստատել է Ադրբեջանի կողմից 10 հայ զինծառայողների մարմինների փոխանցումը։
Սա նաև նշանակում է, որ վերջին ագրեսիայի հետևանքով, այս պահի դրությամբ, դեռ 18 անհետ կորած զինծառայող ունենք։
Մի կողմից ունենք 2 հարյուրից ավել զոհված հայրենակից, հսկայական տարածքային կորուստներ, 2 տասնյակ անհետ կորած զինծառայողներ, մյուս կողմից՝ ցինիզմով, հրճվանքով ստեղծված իրավիճակի մասին խոսող, բարոյականության սահմանները վաղուց հատած իշխանություն»,- գրել է նա։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



