Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանը ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը

ПОЛИТИКА

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան դպրոցականներ, 2-րդ՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, 3-րդ՝ 36-ից բարձր տարիքի կանայք և 41-ից բարձր տարիքի տղամարդիկ, առանձին գործող աթլետների խումբ՝ աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիներ առանց տարիքային սահմանափակման: Դպրոցականները մրցել են 2 կմ, մնացած տարիքային խմբերը՝ 10 կմ խճուղավազք մրցաձևում: Ընդհանուր մասնակիցների թիվը կազմել է 1400:

Նշված խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: 1-ին տարիքային խմբում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցականները պարգևատրվել են նաև համակարգիչներով, իսկ 2-րդ, 3-րդ և առանձին գործող աթլետների խմբերում 1-20-րդ տեղերը գրաված մասնակիցները՝ դրամական մրցանակներով: Պարգևների է արժանացել նաև օտարերկրյա 2 մասնակից՝ Ռուսաստանի Դաշնությունից:

Մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

Վարչապետը պարգևներ է հանձնել տղամարդկանց 18-40 տարիքային խմբի 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին, ինչպես նաև հուշանվերներ և դիպլոմներ՝ ողջ տարածությունը հաղթահարած ամենատարեց 2 մասնակիցներ Մանյա Մարգարյանին և Հակոբ Թութունջյանին:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի ներկաներ,

Մեր այս մրցաշարն արդեն երկրորդ տարին է տեղի ունենում, և այստեղ գալուց առաջ մտածում էի, թե ինչ պետք է ասեմ, որովհետև ժամանակները սովորական չեն, և շատ կարևոր է, որ այս ոչ սովորական ժամանակներում մենք կարողանում ենք նաև այսպիսի ոչ սովորական մրցաշարեր իրականացնել: Բայց նաև կարևոր է, որ մեր ասելիքը ճշգրիտ, համարժեք լինի, և երբ ասելիքի մասին էի մտածում, հիշեցի Հրանտ Մաթևոսյանի «Մեր վազքը» պատմվածքը: Նորից կարդացի - իմիջիայլոց, շատ լավ է, որ համացանցում հասանելի է - և արձանագրեցի, որ  չնայած այդ պատմվածքը գրվել է ուրիշ ժամանակներում և ուրիշ միջավայրում, բայց արդիականությունը չի կորցրել:

Հրանտ Մաթևոսյանի գրած «Մեր վազքը» պատմվածքի խորքը, բովանդակությունն արտահայտում է նաև մեր այսօրվա վազքը: Կարծում եմ՝ դա մի ստեղծագործություն է, որտեղ ձևակերպված են մեր ցավերը, մեր ողբերգությունները, մեր նպատակները, նաև ձևակերպված է մեր նպատակին հասնելու մեր վճռականությունը: Մեր նպատակը ազատ, հզոր և երջանիկ Հայաստանն է, ինքնիշխան, անկախ, անվտանգ Հայաստանն է, և այս մեր քայլքի, մեր վազքի ճանապարհին մենք պետք է, ի հեճուկս ամեն ինչի, լինենք ավելի ու ավելի վճռական: Ժամանակ առ ժամանակ մենք կքայլենք, ժամանակ առ ժամանակ մենք կվազենք, ժամանակ առ ժամանակ մենք կանգ կառնենք՝ մտածելու և մտորելու համար, բայց  մեր ընթացքը որևէ բանով չպիտի կասեցվի ու չի կասեցվելու:

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր հետևողականորեն ավելի ու ավելի ուժեղացնում են իրենց մասնակցությամբ այս գաղափարը, այս մրցաշարը: Նաև շատ կարևոր եմ համարում, որ, այո, մենք ամեն տարվա հետ կազմակերպչական նրբությունները հստակեցնենք, մեխանիզմները շտկենք, որպեսզի «Վարչապետի գավաթ» անունով մրցաշարն իսկապես ավելի ու ավելի մասսայական դարձնի ֆիզկուլտուրան և սպորտը Հայաստանի Հանրապետությունում:

Քանի որ «Մեր վազքը» պատմվածքը վերաբերում է դպրոցականների վազքին, ուզում եմ արձանագրել նաև, որ մեր դպրոցական խմբի մրցանակներն էականորեն պակաս էին, բայց մենք մեր մրցանակակիրների՝ և՛ աղջիկների, և՛ տղաների 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի մրցանակային պարգևատրումը կհավասարեցնենք մյուս խմբերին:

Իհարկե, մենք տեսնում ենք և հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, այսինքն՝ օտարերկրյա քաղաքացիները նույնպես մասնակցում են: Ես կարծում եմ, որ պետք է նաև այդպիսի մրցաշարային խումբ ստեղծենք՝ համապատասխան մրցանակային հիմնադրամներով:

Հարգելիներս, սիրելիներս,

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, բոլոր հովանավորներին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր մրցաշարի կազմակերպմանը՝ մեր Ոստիկանությանը, մյուս ծառայություններին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էջմիածնի քաղաքապետին, քաղաքապետարանին, էջմիածնեցիներին, որ չեն նեղվում, որ ճանապարհները մի քանի ժամով փակվում են: Կարծում եմ՝ այսպիսի իրադարձությունները նոր մթնոլորտ և ուշադրություն են բերում քաղաքին, և մեզ էլ հաճելի է այցելել Էջմիածին՝ առնվազն այս առիթներով:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս: Եվ արձանագրում եմ, որ մեր ընթացքը հանուն Հայաստանի Հանրապետության անկասելի է: Շնորհակալ եմ»:

Ընդհանուր առմամբ, «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» շարքի շրջանակում 2022 թվականին անցկացվել է 5 մրցաշար: Խճուղավազքի սիրողական մրցաշարը «Վարչապետի գավաթ» շարքի՝ այս տարվա վերջին մրցաշարն է:

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай