Ոսկեհատ-Ոսկեվազ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած
ОБЩЕСТВОՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:26-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ-Ոսկեվազ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Volkswagen passat» մակնիշի ավտոմեքենային։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալավցել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ գրանցվել է ուղևորի մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



