Այս իշխանությունը մինչև հիմա ամեն կերպ փորձում է անել հակառակը. հեղինակազրկել ու կազմաքանդ անել կանոնավոր բանակը
ОБЩЕСТВОՀունան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայտնի ձայնագրության մեջ, թշնամու 1-ին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը, բացահայտումներ է արել 44-օրյա պատերազմի և դրանում ադրբեջանական զորքերի խնդիրների, հայկական բանակի ու տիրող իրավիճակի մասին։
Ձայնագրության մեջ ուշագրավ խոստովանություն է արել մեր 30 տարվա ստեղծած պաշտպանական համակարգի, հետախուզական միջոցների, տանկերի քանակի, հրթիռահրետանային համակարգերի ու դրանց արդյունավետության մասին։
Գնդապետը խոստովանել է, որ շատ ծանր է եղել 30 տարվա պաշտպանական համակարգի դեմ կռվել, գրեթե հավասար միջոցներով, ու, եթե թուրքական հրամանատարական կազմը ու ԱԹՍ- ները չլինեին, իրենց դժվար կլիներ հաջողության հասնել։
Մեր բանակի ու պաշտպանական համակարգի մասին շատ անգամներ է խոսել հենց իրենց նախագահը ու նույնիսկ ամիսներ առաջ խոստովանել էր, որ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում ականների խնդիրը լուծելու համար գրեթե 30 տարի եւ 25 միլիարդ դոլար կպահանջվի։
Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը փաստում է, որ իրենց զորքերն իրականում պատրաստ չեն եղել պատերազմին, որ հայկական զորքերն` չնայած առկա խնդիրներին, լուրջ դիմադրություն են ցույց տվել, հետևաբար հայկական կողմի պարտության պատճառները պետք է որոնել ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններում։ Համակարգված ու ուղղահայաց ղեկավարման դեպքում կունենայինք այլ պատկեր ու չէր փրկի նույնիսկ այդքան շատ թուրքական ու իսրայելական ԱԹՍ-ները:
Այս իշխանությունն մինչեւ հիմա ամեն կերպ փորձում է անել հակառակը. հեղինակազրկել ու կազմաքանդ անել կանոնավոր բանակը` վերածելով կամավորական խմբերի, տալով նրանց նահանջի և կազմակերպված պարտության կարգավիճակ:
Հ.Գ 30 տարվա ստեղծված պաշտպանական համակարգի շնորհիվ է, որ պատերազմից անցել է 2 տարի, առանց նոր ձեռք բերված սպառազինության ու զինամթերքի, մեր բանակը կանգուն է ու չնայած մեծ կորուստների գնով կասեցնում է թշնամու առաջխաղացումը։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



