Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Մեծ հույս ունեմ, որ լավ է լինելու, բայց ոչ սրանց հետ ու ոչ սրանց միջոցով». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Կարծես թե վերջից առաջ ամենասարսափելի փուլում ենք: Ադրբեջանն ու Թուրքիան պարզ հայտարարում են, որ Հայաստան չպետք է լինի, իսկ մեր իշխանությունները ոչ միայն դրան համաձայնում են, այլ տանում են դրան: Հիմա կասեք՝ ինչպե՞ս: Փաշինյանն, օրինակ` ասում է, որ միջանցք չի լինելու: Բայց քարոզում են պարտվողի հոգեբանություն, ամեն ինչ թողնում ժողովրդի վրա, որ նա ասի` ճար չունենք, պիտի տանք: Իսկ դա նշանակում է՝ ամբողջ Հայաստանը տալ»,-«Փաստի» հետ զրույցում այսպես է իմ` ո՞ւր ենք հասել հարցին արձագանքում բանաստեղծ Հուսիկ Արան:

Նշում է` հիմա Ադրբեջանի թիրախում Գեղարքունիքն ու Սյունիքն են, հաջորդը Երևանն է լինելու: «Նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունները: Փաշինյանն ու Միրզոյանն իբր հանդես են գալիս չզիջելու դիրքերից: Բայց վերջում կասի` Երևանը փրկեցի, ես փրկիչ եմ, ինչպես Ստեփանակերտի պարագայում եղավ: Իսկ մեր ժողովուրդն էլ ծափ է տալու Նիկոլ Փաշինյան «փրկչին»: Մինչև 2018 թվականը ո՞վ էր խոսում Հադրութի կամ Շուշիի, Սյունիքի կամ Գեղարքունիքի մասին: Հիմա այս վիճակում ենք հայտնվել: Իսկ եթե թուրքի ատամը բռնեց, մինչև վերջ է հոշոտելու»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է` մարդկանց ահ ու սարսափի մեջ են պահում, օրը 24 ժամ ասում են` թույլ ենք, պարտվել ենք, ոչինչ չունենք: «Եթե ժամ առաջ Հայաստանում իշխանություն փոխվի, թեկուզ լինի ժամանակավոր կառավարություն, մարդկանց մի փոքր ոգի տան, իրավիճակը կփոխվի: Նույնիսկ քիչ ռազմամթերքով զինվորը կարողանում է կանգնել թշնամուն դեմ հանդիման, իսկ եթե պաշտպանված լիներ, օդը «փակ» լիներ, լրիվ այլ պատկեր կունենայինք»,-ասում է բանաստեղծը: Արցախով է զրույցը շարունակվում: «Արցախից էլ, Հայաստանից էլ ձեռքերը լվացել են: Մեզանից խելացիներն են ասել` եթե Արցախը տվեցիր, վերջ: Բայց մեր ժողովուրդը չի հասկանում սա: Ադրբեջանն այսօր Արցախի խնդիր չունի, ավելի մեծ զորք է կուտակել Հայաստանի հետ սահմանին: Ավելի մեծ թվով զոհեր են տալիս Հայաստանի սահմանին, քան երբևէ Արցախում ենք տվել: Արցախը տվեցիք, հիմա էլ Սյունիքն ու Երևա՞նն եք տալու, որ լավ ապրեք: Այս հոգեբանությունը, մտածելակերպը ներշնչել են մարդկանց: Զենք չեն առել, դիրքերն ու խրամատները կարգի չեն բերել, մեր արյունն են խմում, մեր ժողովուրդն էլ կարծես մազոխիստ լինի, սիրում է, որ իր արյունը խմում են»,-հավելում է նա:

Բանաստեղծի խոսքով, ամեն օր իրավիճակն ավելի է վատանում: «Ո՞վ կցանկանա այս պարագայում իշխանության ղեկը ստանձնել, մահապարտ պիտի լինի: Գոնե 2021 թ.-ին կրկին չընտրեին այս մարդկանց, որոշ ժամանակ հետո դրական տեղաշարժ կլիներ կարևորագույն` սահմանների պաշտպանության հարցում: Այսօր գոնե այդ խնդիրը չէինք ունենա: Իսկ պատերազմի վտանգը հիմա էլ կա, ամեն րոպե կա, բայց սա ավելի մեծամասշտաբ պատերազմ կլինի` Իրանի, Ռուսաստանի ու մյուսների մասնակցությամբ, քաոսային վիճակ կստեղծվի:

Այս իրավիճակում ամեն մեկն իր շահն ունի` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ցանկացած այլ երկիր: Հիմա նորից հարաբերությունների սրման է գնում Ռուսաստանի հետ, բայց ԱՄՆ-ն իր զորքը բերելո՞ւ է, որ Հայաստանը պաշտպանի: Մեզ համար նորմալ դաշնակից կարող է լինել Իրանը, ինչո՞ւ դաշնակցային հարաբերություններ չեն հաստատում նրա հետ: Մենք` որպես հասարակություն ու անհատներ, սա պետք է հասկանանք, գիտակցենք, կորացած մեջքներս ուղղենք, տղամարդու պես կանգնենք, մեր երկրին տեր լինենք, ոչ թե խոսենք թողնելու, հեռանալու, ամենավատը` փախչելու մասին: Այս մտածելակերպին են բերել մարդկանց:

Սա մեկ օրվա բան չէ, աստիճանաբար հասցրեցին սրան: Կաթիլ առ կաթիլ ամեն ինչ բերվեց, հասցվեց սրան: Ալիևն ասում է` միջանցք պիտի տաք, սա ասում է` ոչ, անցակետեր պիտի լինեն: Կհաջորդի պատերազմը: Իսկ հետո Ն. Փաշինյանը կհայտարարի` ես չէի տալիս, եկան, գրավեցին: Սա նիկոլիզմ է, պարզունակ, գավառական մեխանիզմ, բայց քանի որ իր առջև կանգնած ժողովուրդն ավելի պրիմիտիվ է, կարողանում է իր ծիծաղելի թեզն առաջ տանել: Եթե ընտրություն լինի, վաղը նորից նրան կընտրեն: Ժողովուրդը սիրում է նրանց, ովքեր ասում են` պետք է ստորագրենք Հայաստանի կործանման փաստաթուղթը, ատում է նրանց, ովքեր ասում են` Հայաստանը չպետք է կործանվի: Դե, արի ու հասկացիր մեր ժողովրդին»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում են` մեռնողը վերջին պահին պայծառանում է, լավ է զգում իրեն: «Անբացատրելի լավատես եմ: Մեծ հույս ունեմ, որ լավ է լինելու, բայց ոչ սրանց հետ ու սրանց միջոցով: Երբեք ուշ չէ ոտքի կանգնելու համար»,-եզրափակում է Հուսիկ Արան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Проведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня Еркрапа