Ереван, 22.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Որտե՞ղ ենք մենք շեղվել ճշմարիտ ուղուց. Հոխիկյան

БЛОГ
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Շատերի մոտ գուցե տպավորություն ստեղծվի, թե խոսքը Տիրոջ ճշմարիտ ուղու մասին է, մինչդեռ հայրենիքին անմնացորդ ծառայելու ուղին պակաս կարևոր չէ։ Կարդացեք Նժդեհ։

Մինչև 2020 թվականը ընդհանուր առմամբ մարդիկ պատկերացնում էին մեկ ուղի, և դա ճշմարիտ էր։ Մարդիկ չգիտեին, որ դա սատանայի ու հայրենադավության ուղին է, ու մարդիկ մեղավոր չէին դրա համար։
2020-ից հետո շատ-շատերի համար ամեն ինչ պարզ դարձավ։ Ոմանք հրաժարվեցին նախկին մոլորություններից և նույնիսկ իրենց մեջ ուժ գտան խոստովանելու սխալները, անգամ պայքարի դուրս եկան թշնամու հետ գործարքի գնացած դավաճան իշխանության դեմ։

Բայց շատերը գերադասեցին մտնել ստվերի տակ, մեկուսանալ, դառնալ կրավորական ու դրա անունը դնել' միայն հայրենիքին ծառայել առանց քաղաքականության։

Իրականում բոլոր այն մարդիկ, որոնք լավ հասկանում են, թե ինչ է կատարվել Հայաստանի հետ, թե երկրի նկատմամբ ինչ աստիճանի դավաճանություն է եղել, ու դրա հետ միաժամանակ մտել են իրենց հարմարավետ անկյուն, զբաղվում են միայն մասնագիտական գործունեությամբ կամ լավագույն դեպքում բարեգործությամբ' արդարանալով, թե այդկերպ են պայքարում հայրենիքի համար, իրականում ընդամենը վախկոտներ և պատասխանատվությունից փախչողներ են։

Հայաստանը ազատ անկումով գնում է դեպի կործանում։ Եվս մի քանի շաբաթ կամ ամիս, և մի ստորագրությամբ մենք կարող ենք այլեւս չունենալ հայրենիքի մի հատված, կարող ենք զրկվել Սյունիքի նկատմամբ լիակատար վերահսկողությունից' դրան տալով "հայկական խաչմերուկ" գեղեցիկ փաթեթավորում։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի բերած աղետները դեռևս իրենց ամբողջ շքեղությամբ դեռևս առջևում են։

Եվ այս պարագայում որևէ այլ աշխատանք կամ բարեգործություն գրոշի արժեք չունի, եթե դու դևին թողնում ես ամրոցի վրա։ Դա ընդամենը ինքնախաբեություն է, կներեք, բայց ինքնաբավարարում։

1915-ից առաջ Գրիգոր Զոհրապը տեսնում էր, թե ինչպես են թուրքերը կոտորում հայ բնակչությանը, տեսնում էր հայկական ֆիդայական ինքնապաշտպանական շարժումը, բայց գերադասեց հայրենիքի համար պայքարել կենցաղի մասին ստեղծագործություններով ու միաժամանակ թուրքական մեջլիսի պատգամավոր լինելով։ Զոհրապը ոչ մի կերպ չկանգնեց հայկական պայքարի կողքին։ Ավելին, նույն Զոհրապը երեկոները թղթախաղով էր զբաղվում Թալեաթ փաշայի հետ' գերադասելով զրուցել ավելի բարձր արժեքների ու աշխարհաքաղաքական առևտրի մասին և անտեսելով ինչ-որ ազգային հարցեր։

Արդյունքում 1915-ին թուրքերը նույն Թալեաթի հրահանգով ձերբակալեցին նաև Գրիգոր Զոհրապին ու տարագրության ճանապարհին դաժանաբար ջարդեցին նրա գլուխը' ուղեղը շաղ տալով։
Այ սա է սպասվում նաև մերօրյա չեզոք հայրենասերներին։

Դուք, որ լավ գիտեք դավաճանության աստիճանը, բայց մտածում եք, թե Նիկոլ Փաշինյանին չնեղացնելու համար ավելի լավ է անկյունում խելոք ձեր գործով զբաղվեք' մեկը երգ գրի, մյուսը աղքատներին օգնի, մեկ ուրիշը անվճար դասընթացներ անի, երրորդն էլ ուղղակի բարություն քարոզի, իրականում ծառայություն եք մատուցում մերօրյա Թալեաթին։ Կուզեք նրա անունը դրեք Ռեջեփ Էրդողան, կուզեք' Ալիև, նույնիսկ Նիկոլ Փաշինյան։ Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։

Բայց միշտ հիշեք, դուք շեզվել եք ճշմարիտ ուղուց։

Քանի դեռ Հայաստանում ղեկավարում են մարդիկ, որոնք թշնամու գործակալ են և մեր հայրենիքի գալիքը տեսնում են տարածքներ հանձնելու, Արցախից հրաժարվելու, թուրքի հետ եղբայրություն անելու, անվտանգային համակարգերը ոչնչացնելու, ազգային, հոգեւոր ու բարոյական արժեքները պղծելու մեջ, մենք ապագա չենք ունենալու, ինչքան էլ դուք չեզոք հայրենասեր լինեք, ձեր երեխաների գալիքը ոչնչացված է լինելու ձեր իսկ ձեռքով, իսկ վաղը հենց ձեր գլուխն են ջարդելու թուրքերը և առաջինը ձեր ուղեղներն են շաղ տալու, քանի որ պայքարող հայրենասերները երբեք չեզոք և իներտ չեն լինում։ Նրանք գերադասում են զոհվել արժանապատվորեն, բայց պահել հայրենիքը։
Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в Алматы