«Ավրորայի լուսաբացը»` միջազգային կինոփառատոններում
КУЛЬТУРА
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի Ազգային կինոկենտրոնն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը ներկայացվել է Asia Pasific Screen Award (APSA. «Ասիա - խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխություն) կինոփառատոնին:
«Ուրախությամբ հայտնում ենք, որ պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ավրորայի լուսաբացը» վավերագրական - անիմացիոն ֆիլմը ներկայացվել է Asia Pasific Screen Award-ի «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում, որտեղ մրցելու են 5 անիմացիոն ֆիլմեր:
APSA-ն «Ասիա - խաղաղօվկիանոսյան» կինոակադեմիայի մրցանակաբաշխություն է, որին տարեկան մասնակցում է ավելի քան 70 երկիր։ Այն համագործակցում է FIAPF-ի (Կինոարտադրողների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիա) հետ եւ հատուկ մրցանակներից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող մշակութային բազմազանության մրցանակն է:
Միաժամանակ նշենք, որ «Ավրորայի լուսաբացը» ընդգրկված է նաեւ վավերագրական ֆիլմերի IDFA հեղինակավոր փառատոնի (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն) Best of Fests («Փառատոների լավագույն ֆիլմեր») բաժնում: Ֆիլմը Երեւանյան կինոթատրոններում էկրան կբարձրանա նոյեմբերին», - գրված է Ազգային կինոկենտրոնի տարածած հայտարարության մեջ:
Անիմացիոն ֆիլմն արտադրվել է հայ-գերմանա-լիտվական համագործակցության արդյունքում, որի ռեժիսորն ու սցենարիստը Իննա Սահակյանն է: Ֆիլմի պչոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն:
Ինչպես հայտնում է Ազգային կինոկենտրոնը, Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ եւ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:




















































