Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Չնայած Զինայի համառությանը՝ ազնվացեղ եղջերուներն արդեն բնության գրկում են. որսագողերը խստագույնս կպատժվեն. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը» բազմամարդ էր: Ներկաներն ակտիվորեն քննարկում էին կարևոր իրադարձությունը, որի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 14-ին, իսկ եթե ավելի հստակ՝ դեռևս 2013 թ.-ին: Նույն թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Մինչև 1954 թ.-ն ազնվացեղ եղջերուն լայնորեն տարածված է եղել Հայաստանի հյուսիսային, արևել յան և հարավային անտառներում:

Հետագայում որսագողության և անտառների հատման հետևանքով եղջերուի այս տեսակն աստիճանաբար սկսում է անհետանալ մեր երկրի տարածքից: Եղջերուն Հայաստան է վերադառնում 2018 թ.-ին: Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան է տեղափոխվում 14 առանձնյակ, որից երեքը նվիրաբերել է բարեկամ Իրանը: «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում բազմացնում և բնություն են ազատ արձակում եղջերուներին: 2022 թ.-ի դրությամբ կենտրոնում ծնվել է 21 ձագ։ Առաջին 3 առանձնյակի բացթողումը բնություն իրականություն դարձավ հոկտեմբերի 14-ին: Հավաքվածները մեծ էկրանի միջոցով կարողացան հետևել եղջերուների՝ բնության մեջ հայտնվելու կարևոր պահին: Այն անընդհատ ձգձգվում էր, սկզբում դուրս եկավ արուներից մեկը, իսկ հետո էգն ու մյուս արուն միաժամանակ: Ի դեպ, պարզվեց, որ Զինան «կանացի» համառություն է դրսևորում կամ էլ գուցե բնավորությունն է ի ցույց դնում՝ իրեն սպասել է տալիս:

Պարզվեց նաև, որ մեկ շաբաթ առաջ նրան բավականին դժվարությամբ են ռադիովզկապ ամրացրել, տանջել ու հոգեհան է արել պարկի աշխատակիցներին, բայց արդյունքում կարողացել են գործը գլուխ բերել: Ի դեպ, հենց այս վզկապների միջոցով համապատասխան գերատեսչությունները մշտապես տեղյակ կլինեն, թե որտեղ են եղջերուները և նրանց հետ ամեն բան կարգի՞ն է, թե՞ ոչ: Պաշտոնյաները պնդում են՝ խիստ են լինելու որսագողերի նկատմամբ, նրանք են եղջերուների համար առաջին վտանգը ներկայացնում, երկրորդ տեղում չորսոտանի գիշատիչներն են: Նախարար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում ասում է՝ կենդանիներին բնություն ուղարկելը մեկ բան է, նրանց պահպանությունը՝ մեկ այլ գործ: «Անհանգստացնող է այն, որ տարիներ առաջ հիմնականում մարդու գործունեության հետևանքով են տարբեր կենդանիների տեսակներ վերացել, ըստ էության, խախտվել է ամբողջ բալանսը:

Կենդանիների պահպանության գործում պետք է միավորված գործեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիները պետք է ևս աջակից լինեն բնության պահպանության հարցում»,-նշում է նա: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) տնօրեն Կարեն Մանվել յանը հավելում է՝ ազնվացեղ եղջերուները բոլորիս պարծանքն են: «Տեղացիները պետք է իմանան, որ սա իրենց գանձն է, որը ժամանակին կորցրել էին: Հատկապես պետք է զգոն լ ինել որսագողության պարագայում և խստագույնս պատժել նրանց, քանի որ կովկասյան ազնվացեղ եղջերուի վերադարձը մեկ մարդու կամ գերատեսչության չարչարանքի արդյունքը չէ, սա թիմային երկարատև աշխատանք է, այսօր արդեն երեք առանձնյակ վերադարձավ բնություն, հաջորդ ամեն տարի նախատեսում ենք 8-ից 10 առանձնյակի բացթողում: Մոտ կես միլիոն դոլար է ծախսվել ամբողջ ծրագրի վրա՝ կենդանիների ձեռքբերում, տեղափոխում, Դիլիջանում արդեն համապատասխան ենթակառուցվածքների կառուցում և այլն:

Անգնահատելի են մասնագետների ջանքերն այս ամենը կյանքի կոչելու հարցում, նրանցից յուրաքանչյուրին առանձնակի շնորհակալություն»,-նշում է Մանվել յանը, իսկ հետո լրագրողների հետ զրույցում մի շարք մանրամասներ հայտնում: «Երեք եղջերուները՝ Զագրոսը, Նադերն ու Զինան, բնության գրկում են: Մայրական խումբը միշտ այստեղ է մնալու: Բաց թողնված այս խումբը էքսպերիմենտալ է, կհասկանանք, թե ինչպես իրենց կդրսևորեն բնության գրկում, եթե լինեն խնդիրներ, լուծում կտանք դրանց»,-եզրափակում է նա: Ազնվացեղ եղջերուները կարող են Դիլիջան ազգային պարկից հասնել Տավուշի ու Լոռվա անտառներ: Մարդիկ պետք է հիանան այս հրաշք կենդանիներով, չվնասեն նրանց: Կովկասյան ազնվացեղ եղջերուն 2010 թ.-ից ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում: 10-15 տարի այս առումով իրավիճակը չի փոխվի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»