Հրդեհի ահազանգ՝ Վարդաշեն թաղամասում
ОБЩЕСТВОՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 12:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, մեկ ջրատար, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։45-ին, մարվել՝ 14։15-ին։ Այրվել են հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը (62 քմ)՝ գույքով և ջերմահարվել է մեկ ննջասենյակ (9 քմ)․ տուժածներ չկան։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
3
Потеря памяти или преднамеренность? «Паст»
4
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



