Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 6-ամյա տղա․ նրա մահվան մեջ ծնողները մեղադրում են վիրահատող բժշկուհուն

ОБЩЕСТВО

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչ 6-ամյա Անդրանիկ Խալաթյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան սեպտեմբերի 22-ից նշիկները վիրահատելու նատակով գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ 2 օր անց, ըստ երեխայի ծնողների հայտարարության՝ բժշկուհի Կլարա Օրդոյանի մեղքով երեխան հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում ու օրեր շարունակ կենաց մահու պայքար էր տանում կյանքի համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արագածավան գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Դավիթ Խալաթյանն ու Ծաղիկ Կիրակոսյանը իրենց հարազատների հետ գիշերում են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի բակում; Հոկտեմբերի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Դ․ Խալաթյանն ասում էր․ «Սեպտեմբերի 22-ին տղաս՝ 6 տարեկան Անդրանիկը, ոտքերի ցավեր ունեցավ։ Մասնագետը երեխային զննեց և ասաց, որ ցավերի պատճառը նշիկներն են (գլանները), և դրանք պետք է հեռացվեն։  Այդ օրը երեխայի հետ քաղցր խոսելով, ուրախանալով, իր ոտքով եկել ենք «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ նշիկները պետք է հեռացնեին։

Ու կատարեցին վիրահատություն։ Երեխային վիրահատող բժկուհին Կլարա Օրդոյանն է, ով աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում որպես քիթ-կոկորդ-ականջաբան։  Մեզ ասել էին, որ վիրահատությունը կտևի 1 ժամից մի քիչ ավելի, սակայն չգիտես ինչու՝ այն տևում է 4 ժամից ավելի։ Ճիշտն ասած՝ շատ անհանգստացանք, որ վիրահատությունը էդքան տևեց։ Ու հետո մեզ ասում են, թե երեխայի երակն են վնասել։ Ու 2 օր անց երեխան հիվանդանոցում ընկնում է կոմայի մեջ։ Ինքնազգացողությունը լրիվ վատանում է։ Ու դրա մեղավորը վիրահատությունը կատարող բժշկուհի Կլարան է։ Մինչև այսօր մեր տղան գտնվում է վերականդանցման բաժանմունքում։ Ու էլ հույս էլ չեն տալիս։ Մեզ ասում են՝ հույսներդ դրեք Աստծո վրա, եկեղեցում մոմ վառեք, որ երեխան ապրի։ Նման պատասխան ո՞նց կարող ես ստանալ 21-րդ դարում բժշկուհուց, երբ գլանների վիրահատությունը շատ բժիշկներ կարող են աչքերը փակ անել։

Երկրորդ բժիշկը, ով տղամարդ էր, իմ երեխուն էն աշխարհից հետ է բերել։ Մենք նրանից շատ շնորհակալ ենք։ Բայց նա էլ ոչինչ չի կարող անել։ Հիմա, իսկականից, ամեն վայրկյան հույսներս դրել ենք Աստծո խնամակալության վրա։ Բայց ուզում ենք նաև, որպեսզի բժշկուհի Կլարա Օրդոյանը պատասխանատվության ենթարկվի, որպեսզի մյուս անգամ նման ապրումներ չունենա ոչ մի ընտանիք, որը հիմա մենք ենք ապրում։    3 օր է անընդհատ ուզում ենք բժշկուհի Կլարային հանդիպենք, պարզաբանում ստանանք։ Մեզ ասում են՝ չի եկել, տեղում չի, ցրում են։ Մի ժամից ավելի դռան մոտ սպասել ենք, այն դեպքում երբ հստակ գիտեինք, որ ինքը ներսում է։

Ով մոտից դուրս էր գալիս, ներսից զամոկով դուռը փակում էին։ Բայց մեր համբերության բաժակը լցվեց։ Երբ հերթական անգամ նրա աշխատասենյակից դուրս եկան ու փորձեցին դուռը նորից փակել, հրելով մտանք ներս ու տեսնենք՝ բժշկուհին սենյակում է։ Առանց վիրավորելու, թեպետ դրա իրավունքն ունեինք, ասացինք․ «Բժշկուհի, չե՞ք ամաչում։ Դուք ներսում եք, մի ժամ է մեզ խաբում են, թե Դուք տեղում չեք»։ Էդտեղ էլ փորձեց մեզ համոզել, թե ինքը նոր է մտել ներս։ Անտեսանելի՞ էիք։ Մի ժամ է դռանդ դեմը կանգնած ենք, էդ ո՞նց մտար, որ չտեսանք։ 

Երեխային հիվանդանոց բերելու առաջին պահից մեր ընտանիքին բարոյական ու ֆինանսական օգնություն է ցուցաբերել Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը։ Ինչով հնարավոր է՝ նա օգնել է մեզ։ Ու մեզ հետ հավասար մի քանի օր շարունակ սպասել է, որ հիվանդանոցից մի լավ լուր կտան։ Բայց այսօր արդեն հոկտեմբերի 1-ն է։ Մեզ նորից ասում են՝ երեխայի կյանքը մազից է կախված։ Ո՞նց չխենթանաս։ 6 տարեկան առողջ, առույգ երեխուն բերես, որ նշիկները վիրահատեն, ու հիմա ամեն պահի սպասում ես, որ երեխուդ անշնչացած մարմինը կտան։ Տղես միշտ ասում է՝ «Մեծանամ՝ զինվոր եմ դառնալու»։ Փայտից ատրճանակ է սարքում, ասում է՝ գնամ պոստեր, որ թուրքը չկարողանա գա մտնի մեր տները։ Լրիվ պապուն է քաշել։ Ու հավատարիմ Զորավար Անդրանիկի անվանը, ասում է․ «Ես պատրաստի զինվոր եմ»»։ 

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»