Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանի պրահյան հյուրախաղերը. Հայաստանի ներկա իշխանությունները պատրաստ են կատարել այն ամենը, ինչ պահանջվում է նրանցից. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

fondsk.ru–ն «Փաշինյանի պրահյան հյուրախաղերը» վերնագրով հոդվածում գրում է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի նորաստեղծ ֆորումի ժամանակ, որը նշանավորվել է գունավոր ֆոտոշարքերով, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը, որն սկսվել է ուժեղ և երկար ձեռքսեղմումով: Հատկանշական և միանգամայն տրամաբանական է, որ երրորդ մասնակիցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները, կեցվածք ընդունելով տեսախցիկների առջև, նաև երկկողմ հանդիպում են անցկացրել։ Էրդողանի խոսքով, «Փաշինյանի հետ հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում, հանդիպման ընթացքում որոշ պահանջներ են առաջ քաշվել, և դրանք տրվել են հատուկ ներկայացուցիչներին ու արտգործնախարարներին»։

Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին, և գործնականում կասկած չկա, որ Հայաստանի ներկա իշխանությունները պատրաստ են կատարել այն ամենը, ինչ պահանջվում է նրանցից։ Սակայն դա հնարավոր է անել միայն հրահրված հակառուսական տրամադրությունների աճի պայմաններում և առանց այն էլ մասնատված ներքին ընդդիմության վերջնական մարգինալացումից հետո: Հենց Մոսկվայի վրա է գցվում ներկայիս այն վիճակի պատասխանատվությունը, որում հայտնվել է Հայաստանը:

Մոսկվային առանց ամենափոքր պատճառի վերագրվում են Երևանի ինչ-որ անհեթեթ պահանջներ, օրինակ՝ «Ռուսաստանը Հայաստանից ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից… », կամ էլ ամերիկաեվրոպական «հովանոցի» տակ փախչելուն այլընտրանք չկա, քանի որ նրանք միակն են, որ կարող են զսպել Անկարային և Բաքվին։ Միաժամանակ, հայ հասարակության հիասթափությունն էլ ավելի խորացնելու համար հեռարձակվում են արևել յան հարևանների լրացուցիչ պահանջները, որոնք են. - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լուծարում, - Լեռնային Ղարաբաղի ճանաչում՝ որպես Ադրբեջանի մաս՝ առանց որևէ ինքնավարության/կարգավիճակի, - Բաքվին Հայաստանի տարածքով «միջանցքի» տրամադրում, - 1919-1920 թվականների՝ մինչ այժմ անհայտ քարտեզների համաձայն սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկ, - անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելը՝ Հայաստանին ռազմական հանցագործությունների մեջ հետագայում մեղադրելու մտադրությամբ։ Այդ պահանջներից մի քանիսն արդեն իսկ կատարվում են։

«Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ լվանում է ձեռքերը Արցախին առնչվող ցանկացած հարց քննարկելուց և լուծելուց, փորձում է իրեն պատասխանատու չհամարել Արցախի ճակատագրի հետ կապված հարցերի լուծման համար»,- ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։ Չնայած Պրահայի բանակցությունների արդյունքների մասին կոնկրետ տեղեկատվության բացակայությանը, պետք է ուշադրություն դարձնել Իլհամ Ալիևի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2022 թվականին խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորության մասին. «... Ես կարծում եմ, որ եթե որոշում կայացվի, ապա մոտ ապագայում երկու երկրների աշխատանքային խմբերը կսկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, և մինչև տարեվերջ մենք կարող ենք համաձայնության գալ»։ Ըստ Ադրբեջանի նախագահի, խաղաղության գործընթացը «այժմ արագացել է», և «ոչ ոք՝ ո՛չ հայկական կողմը, ո՛չ Եվրախորհուրդը, հարցեր չունեն ադրբեջանական կողմի հռչակած հինգ սկզբունքների վերաբերյալ»։

Պաշտոնական Բաքվի կողմից ներկայացված սկզբունքները ներառում են ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, միջազգային սահմանների անձեռնմխելիություն և քաղաքական անկախություն, տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում, միմյանց անվտանգությանը փոխադարձ սպառնալիքների բացառում, սահմանների սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտի և կապի բացում և այլ ոլորտներում համագործակցություն։ Հենց այս ուղղությամբ էլ անցկացվել են Ալիևի և Փաշինյանի միջև բանակցությունների երկու փուլ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ընկերակցությամբ, որոնք նույնպես տեղի են ունեցել Պրահայի ֆորումի շրջանակում։ Բաքուն և Երևանը վերահաստատել են իրենց հավատարմությունը ԱՊՀ նպատակների և սկզբունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, «որոնցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Բացի այդ, Հայաստանը պատրաստ է աջակցել ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որը մինչև հոկտեմբերի վերջ պետք է ժամանի Ադրբեջանի հետ սահման՝ առնվազն երկու ամիս ժամկետով (այսինքն՝ մինչև նոր տարի)։ Բաքուն իր հերթին համաձայնում է համագործակցել նշված առաքելության հետ այնքանով, որքանով դա կվերաբերի իրեն։ Առաքելության հայտարարված նպատակն է վստահություն ձևավորել և օգնել սահմանային հանձնաժողովներին՝ հրապարակելով համապատասխան հաշվետվություններ։ Հայ-ադրբեջանական մինչ այժմ չսահմանազատված սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեծապես Մակրոնի ջանքերի շնորհիվ, գրել է հայտնի կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Ելիսեյան պալատի մամուլի ծառայության փոխանցմամբ, «Հայաստանը և Ադրբեջանը Պրահայում կայացած հանդիպումից հետո ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Լեռնային Ղարաբաղում և հատկապես հայ-ադրբեջանական սահմանին պարբերական սրացումները առանձնապես չեն խանգարում Վաշինգտոնի և Բրյուսելի ակտիվ ներգրավվածությանը բանակցային գործընթացին։ Կարելի է ենթադրել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ ակտիվ աշխատանքը կշարունակվի՝ կապված տարածաշրջանային նոր իրողությունների և Ուկրաինայում ձգձգվող հատուկ ռազմական գործողության հետ առնչվող մի շարք գործոնների հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай