Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչ պետք է անել երկրաշարժի ցնցումների ժամանակ

ОБЩЕСТВО

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ:

Հանրապետության ողջ տարածքը բաժանվում է 7 և 8 բալային սեյսմիկ գոտիների: Դրանցից են՝ Շիրակի և Արարատյան դաշտեր, Վայոց ձոր և հարավային Զանգեզուր: 8 բալային գոտում ներառված է Հայաստանի ողջ տարածքի 70%, իսկ 7 բալային գոտում՝ 30%: Երկրաշարժերի ուժգնությունը սակայն կարող է հասնել 9-10 բալի (12 բալային սանդղակով), որը կախված է խորը խզվածքների հանգույցների հատումների հետ (Գյումրի, Զանգեզուր, Վայոց ձոր):

Արտակարգ իրավիճակների նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ինչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը։

Այսպիսով, երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը

Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Սակայն սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշարժի նախանշան:

Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնա՞մ, թե ոչ

Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:

Հնարավոր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը

Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:

Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը

Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա և ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը և որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները, և այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:

————————

Հավելենք նաև, որ երկրաշարժերի ուժգնության գնահատման պարզեցված միջազգային սանդղակի համաձայն․

1 բալ՝ աննկատ – սովորաբար չեն զգում, արձանագրում են միայն նուրբ երկրաշարժաչափական սարքերը։  Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 1 մագնիտուդ։

2 բալ՝ շատ թույլ – զգում են միայն նրանք, ովքեր գտնվում են հանգիստ վիճակում։ Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 2-3 մագնիտուդ։

3 բալ՝ թույլ – գում է բնակչության փոքր մասը, այն էլ բարձրահարկ շենքերի վերին հարկերում։ Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 2-3 մագնիտուդ։

4 բալ՝ չափավոր – բնակարաններում նկատվում են իրերի թույլ ցնցումներ, լսվում է սպասքի, պատուհանների ապակիների թույլ զրնգոց։ Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 3-4 մագնիտուդ։

5 բալ՝ բավական ուժեղ – շենքերի ընդհանուր ցնցումներ, կահույքի տատանումներ, գիշերը մարդիկ քնից արթնանում են։ Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 3-4 մագնիտուդ։

6 բալ՝ ուժեղ – կահույքը տեղաշարժվում է, նկարներն ընկնում են պատերից, գրքերը՝ դարակներից, սպասքը կոտրվում է, մարդիկ սարսափած դուրս են փախչում։ Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 5 մագնիտուդ։

7 բալ՝ խիստ ուժեղ – կահույքը շուռ է գալիս, ջրավազաններում նկատվում է ալեկոծություն, վնասվում են քարե կառույցները։ Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 5 մագնիտուդ։

8 բալ՝ ավերիչ – նկատվում են գետնի ոչ մեծ ճեղքեր, ծառերը կարող են կոտրվել, հուշարձանները տեղից շարժվում են կամ շրջվում են։ Հատուկ նախագծով կառուցված շենքերում էլ կարող են թեթևակի վնասվածքներ առաջանալ։ Ավերածություններից չեն խուսափի տիպային, վատ կառուցված շինությունները, գործարանների խողովակները ընկնում են։ Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 5-6 մագնիտուդ։

9 բալ՝ ամայացնող – Զանգվածային փլուզումների պատճառ կարող է դառնալ, եթե շենքերը հատուկ նախագծով չեն կառուցված կամ ամրացված։ Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 6 մագնիտուդ։

10 բալ՝ կործանարար – գետնին լայն ճեղքեր մինչև 1 մետր լայնությամբ, սողանքներ ու փլուզումներ են առաջանում, երկաթգծի ռելսերը ծռմռվում են, խողովակաշարերը կոտրատվում։ Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 7 մագնիտուդ։

11 բալ՝ աղետալի – գետնի խորը և հզոր ճեղքեր, մեծ ծավալի սողանքներ ու փլուզումներ, երկաթգծերը, խողովակաշարերը, ջրապատնեշները, կամուրջներն ավերվում են հիմնովին, հնարավոր է նույնիսկ երկաթբետոնե կառուցները փլուզվել։ Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 8 մագնիտուդ։

12 բալ՝ խիստ աղետալի – երկրի մակերևույթը ծածկվում է մեծաքանակ ճեղքերով, փլվածքներով և սողանքներով, փոխվում են գետերի հուները, առաջանում են ջրվեժներ և լճեր, փոփոխվում է ռելիեֆը, չի պահպանվում ոչ մի կառույց։ Ըստ Ռիխտերի սանդղակի, այն կազմում է 8,5-8,9 մագնիտուդ։

Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета