Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում ադրբեջանական սպառնալիքի ահագնացումը․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն մոտ 8 ամիս է, ինչ ուկրաինական հակամարտությունը շարունակվում է։ Եվ, ըստ էության, պատերազմն իր դրսևորումներն է ունենում մի քանի ուղղություններով։ Առաջին հերթին ռազմական առճակատումն է, քանի որ բախումներն ինտենսիվորեն շարունակվում են։ Դրան զուգահեռ սրվում է նաև տնտեսական պատերազմը։ Հավաքական Արևմուտքը մեծացնում է ճնշումը և ժամանակի ընթացքում նոր պատժամիջոցներ են սահմանվում ՌԴ-ի նկատմամբ։ Օրինակ՝ օրերս ԵՄ-ն հաստատեց պատժամիջոցների 8-րդ փաթեթը։

Բայց պատժամիջոցներից տուժում է ինչպես ՌԴ-ն, այնպես էլ դրանք սահմանող պետությունները։ Եվրոպայում էներգետիկ ժգնաժամն ավելի է խորանում, քանի որ գազ արտահանող ոչ մի պետություն ընդունակ չէ բավարարել եվրոպական երկրների գազի պահանջարկի այն մասը, որ լրացնում էր Ռուսաստանը։ Եվ էներգակիրների ճգնաժամի ֆոնին մի շարք եվրոպական երկրներում՝ հատկապես Գերմանիայում, բիզնեսը լուրջ վնասներ է կրում՝ խոչընդոտելով տնտեսական զարգացմանը։ Մյուս կողմից էլ՝ եվրոպական երկրների կառավարությունները ձմռան համար իրենց քաղաքացիներին արդեն իսկ նախապատրաստում են խնայողական ռեժիմին։ Միաժամանակ, ձմռանն ընդառաջ բնակչության շրջանում աճում է դժգոհությունը։

Քաղաքացիների համար լուրջ դժվարությունների պատճառ են դարձել նաև գնաճը, ինֆլ յացիան և գործազրկության աճը։ Եվ պատահական չէ, որ աշխատավորները ցույցեր, գործադուլներ են կազմակերպում ու պահանջում են իրենց աշխատավարձերի բարձրացում։ Ըստ այդմ, բողոքի ալիքի հասունացման պարագայում բացառված չեն նաև եվրոպական մի շարք երկրներում անկայուն իրավիճակի ստեղծումը կամ քաղաքական փոփոխությունները։ Սակայն էներգակիրներ արտահանող պետությունները շահում են այս ճգնաժամից։ Օրինակ՝ Սաուդյան Արաբիան ահռելի շահույթներ է ստանում։ Ադրբեջանը նույնպես հայտնվել է բավական շահեկան դիրքերում, քանի որ Եվրոպայի հարավ-արևել յան թևի երկրները մտադիր են ավելացնել ադրբեջանական գազի ներկրումը։ Եվ այդ է պատճառը, որ Եվրոպան աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և հատկապես Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրագործված հանցագործությունների վրա։

Փոխանակ պատժամիջոցներ սահմանվեին Ալիևների ընտանիքի նկատմամբ, Իլհամ Ալիևին ԵՄ-ի կողմից հրավիրում են Սոֆիա, որտեղ նա մեծ շուքով մասնակցում է Բուլղարիա-Հունաստան գազատարի շահագործման հանձնելու արարողությանը։ Սրանք կարևոր իրողություններ են, որ պետք է հաշվի առնի նաև Հայաստանը իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները ձևակերպելիս։ Գազի մատակարարման ավելացումը Ադրբեջանի կողմից նշանակում է եկամուտների աճ, իսկ այդ գումարները Բաքուն օգտագործում է նոր սպառազինություններ ձեռք բերելու ուղղությամբ։ Պատահական չէ, որ մամուլում մեծ ուշադրության է արժանանում այն հանգամանքը, թե պարբերաբար Իսրայելից Ադրբեջան են թռչում ռազմական բեռնատար ինքնաթիռներ։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության զորքերն այս օրերին համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ ըստ էության պատրաստվելով նոր ռազմական սադրանքի։ Այս իրողությունը ենթադրում է, որ Հայաստանը ևս պետք է պատրաստվի հնարավոր սադրանքների և նոր սպառազինություններ ձեռք բերի։ Զուգահեռ պետք է հաշվի առնել, որ ներկայումս տեղի ունեցող բուռն իրադարձությունների պարագայում աշխարհի մասշտաբով հատուկ նշանակություն է ստանում տեխնոլոգիական առաջադիմությունը։

Օրինակ՝ ԱՄՆ-ը ձգտում է տեխնոլոգիական նորարարությունների ձեռքբերումներից օգտվելու հնարավորությունից զրկել նախ՝ Ռուսաստանին, ապա՝ նաև Չինաստանին։ Այս համատեքստում հատկապես յուրահատուկ նշանակություն է ձեռք բերել կիսահաղորդիչների և չիպերի արտադրության և մատակարարման թեման։ Այսինքն, արդեն իսկ նշմարվում է, որ ձևափոխվող աշխարհակարգում եզակի նշանակություն են ունենալու բարձր տեխնոլոգիաները։ Դրա համար էլ ԱՄՆ-ն ծրագրում է Չինաստան միկրոսխեմաների և կիսահաղորդիչների արտահանման վրա նոր սահմանափակումներ մտցնել, իսկ նախագահ Բայդենն օգոստոսին ստորագրեց երկրում կիսահաղորդիչների արտադրության զարգացման համար 280 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրենքը։ Այս ամենի հետ մեկտեղ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Թայվանը նախատեսում են ստեղծել կիսահաղորդիչներ արտադրողների դաշինք։ Նկատի ունենանք, որ բարձրակարգ կիսահաղորդիչները անհրաժեշտ են ոչ միայն տնտեսության, այլ նաև ռազմական ոլորտի և զենքերի արտադրության շրջանակներում։

Իսկ նորարարական լուծումների կիրառմանը զուգահեռ աճում է չիպերի պահանջարկը։ Եվ այս պայմաններում Հայաստանում էներգակիրների բացակայությունը կարելի է փոխհատուցել բարձրտեխնոլոգիական արտադրությամբ, որը մեր երկրին առավելություններ կտա։ Պատահական չէ, որ հատուկ կարևորություն է տրվում Թայվանին, քանի որ այդ երկրում է գործում չիպերի արտադրության համաշխարհային հսկա TSMC ընկերությունը։ Միաժամանակ աշխարհում տիրող անորոշությունների և առճակատման պայմաններում նոր երևույթներ են ի հայտ գալիս տնտեսական և ռազմավարական տեսանկյունից չափազանց մեծ նշանակություն ունեցող ենթակառուցվածքների թիրախավորման տեսքով։ Եվ այդ շրջանակներում ականատես ենք լինում այնպիսի դեպքերի, ինչպիսին օրինակ՝ «Հյուսիսային հոսք–1» և «Հյուսիսային հոսք–2» գազատարների վնասումներն ու հանկարծակի արտահոսքերն էին կամ Ղրիմի կամուրջի վրա բեռնատար մեքենայի պայթեցումն ու դրան հետևած ռուսական արձագանքը ուկրաինական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Այսպիսի իրադարձությունները կարող են նոր խթան հաղորդել ապակայունացման համար։ Եվ ինչքան Ուկրաինայում իրավիճակը սրվի, մի կողմից՝ հավաքական Արևմուտքը, իսկ մյուս կողմից՝ ՌԴ-ն և նրան սատարող երկրներն ինչքան շատ մխրճվեն հակամարտության մեջ, Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանալու, հայկական կողմի համար նորանոր անընդունելի պահանջներ են ներկայացվելու։ Այդ պահանջներով թշնամին փորձելու է, այսպես ասած, լեգիտիմացնել իր ագրեսիան այն համատեքստում, թե մենք խաղաղություն ենք առաջարկում Հայաստանին, իսկ հայկական կողմը չի ընդունում մեր պարզած ձեռքը։ Ուստի, ամեն դեպքում պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай