Համոզված եմ՝ ամեն հաջորդող հոբելյանին Երևանն էլ ավելի է գեղեցկանալու և զարգանալու. Ավինյան
БЛОГԵրևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2804–ամյակի առթիվ
«Դարեր շարունակ մեր քաղաքը դժվարությունների միջով մաքառելով, փոփոխվելով ու զարգանալով՝ հասավ մեզ իր այսօրվա տեսքով, հիմա արդեն մեզնից՝ յուրաքանչյուրիցս է կախված մեր սիրելի քաղաքի բարելավումն ու շենացումը:
Համոզված եմ, որ ամեն հաջորդող հոբելյանին Երևանն էլ ավելի է գեղեցկանալու և զարգանալու: Համոզված եմ, որ աստիճանաբար մեր քաղաքն ավելի ենք սիրելու ու գնահատելու, համոզված եմ, որ դիմացինին ենք ավելի շատ սիրելու ու գնահատելու, չէ՞ որ Երևանը մարդիկ են՝ մենք ենք: Այս պարզ բանաձևն է երաշխավորելու Երևանի բարօրությունը՝ ամենքս Երևանի համար, ամենքս՝ միմյանց համար:
Սիրելի երևանցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքի տոնի առթիվ՝ վստահեցնելով, որ մենք էլ մեր հերթին ամենը կանենք Երևանը ավելի լավը դարձնելու համար»,- Ֆեյսբուքում գրել է նա։
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
3
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
4
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
5
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)



