Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս ռեսուրս չունի ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Էդուարդ Աղաջանյան. Ֆակտոր TV
ИНТЕРВЬЮՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը»: Այս մասին Ֆակտոր TV-ին ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները:
Կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, և անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում»,- ասել է Աղաջանյանը:
1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



