Ադրբեջանն առաջնագծում այնքան ժամանակ է լարվածությունը պահելու մինչև իր առաջադրած օրակարգը չսպառվի. Տիգրան Աբրահամյան
ОБЩЕСТВОԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Ադրբեջանն առաջնագծում այնքան ժամանակ է լարվածությունը պահելու մինչև իր առաջադրած օրակարգը չսպառվի։
Նույնիսկ ՀՀ իշխանության հավաստիացումը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, Ադրբեջանին չի կանգնեցնելու։
Ադրբեջանը ՀՀ-ում տեսնում է կառավարող ուժի, որի պայմաններում կարելի է իրագործել «ադրբեջանական երազանքը», իսկ դա միայն Արցախը, «միջանցքը» կամ, այսպես կոչված, «անկլավները» չեն։
Ադրբեջանի սպառնալիքների չեզոքացման կամ մեղմացման աղբյուրը երկրի ներսում է, որովհետև առանց այս իշխանության հեռացման որևէ լուրջ խնդիր չի լուծվի։
Իսկ կլուծվի՞ արդյոք սրանց հեռացման պարագայում։
Այդ պարագայում Հայաստանը նվազագույնը շանս կստանա, ինչը չկա սրանց պարագայում, դեռ չեմ խոսում այն մասին, որ երկրի ներսում՝ արտաքին և ներքին դիմակայության օջախները չեն մարվել ու նորմալ իշխանության պայմաններում ադրբեջանցիների մռութները ջարդելու հնարավորություն ինքս տեսնում եմ։
Հնարավոր է, որ դա նրանից է, որ ես մեր զինված ուժերի չօգտագործված պոտենցյալը տեսնում եմ, իսկ այսօր շարքերում կամ պահեստազորում գտնվող շատ զինվորականների ուժերի վրա վստահ եմ։
Պետությունն ընդամենը պետք է տեր կանգնի իր զինծառայողին, բանակին, նրան ապահովի կռվելու և հաղթելու ռեսուրսով, այդ դեպքում սահմանին ու, առհասարակ, երկրում կռիվ տվող, պինդ տղերքի խնդիր չենք ունենա։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



