Աշտարակ քաղաքի քարի հանքում այրվել է վագոն-տնակներ
ОБЩЕСТВОՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 7-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի քարի հանքում այրվում է վագոն-տնակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ Կոշ գյուղի քարի մշակման արտադրամասի տարածքում այրվում են վագոն-տնակներ՝ 2-ը շահագործվող (մոտ 18 քմ), իսկ 2-ը՝ չշահագործվող (6 քմ և 12 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել են շահագործվող վագոն-տնակները և չշահագործվող վագոն-տնակների փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 10 քմ)։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
3
Потеря памяти или преднамеренность? «Паст»
4
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



