Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Տղամարդկանց 4 գաղտնիք, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

ЛАЙФ

Կարծում եք միայն կանա՞յք ունեն գաղտնիքներ, որոնք օգնում են նրանց գրավել տղամարդկանց սրտերը: Ամենևին:

Ամերիկացի հոգեբան Զոուի Շտրիմպելը պնդում է, որ տղամարդիկ նույնպես խորամանկ են հարաբերությունների մեջ և, նույնիսկ, ավելի «դավադիր», քան կանայք, սակայն կարողացել են մարդկությանը համոզել  հակառակը:

Շտրիմպելը կազմել է այս ցուցակը և ներկայացրել իր նոր՝ «Եվ ինչի՞ մասին է նա մտածում. բոլոր գլխավոր հարցերը տղամարդկանց մասին» բեսթսելերում:

Փաստ 1. Տղամարդիկ ուսումնասիրում են կանանց և օգտագործում գիտելիքները նրանց դեմ

Ըստ վիճակագրության` «Ինչպե՞ս գտնել սերը» կամ «Ինչպե՞ս գերել յուրաքանչյուրին 10 օրվա ընթացքում» կարգի գրքերը սովորաբար կարդում են կանայք: Այս գրքերի 70% կարդացողները անինքնավստահ կամ հուսահատ տիկնայք են, իսկ մնացած 30%-ը՝ տղամարդիկ, ովքեր «որսում» են կանանց, պնդում է Շտրիմպելը: Վերջինս գնում է, որ այս կերպ նրանք հեշտությամբ կռահում են ձեր սպասելիքները և մանիպուլյացիայի են  ենթարկում ձեզ: Իմանալով կանանց թույլ կողմերը տղամարդիկ օգտագործում են դրանք, որպեսզի ստանան այն, ինչ ցանկանում են և հետո՝ անհետանում:

Հոգեբանը եզրափակում է, որ, եթե տղամարդը ձեզ անընդհատ անակնկալներ է մատուցում, ուշադրությամբ է շրջապատում և զգացմունքայնություն է ցուցաբերում ծանոթության առաջին իսկ օրերից, դա առիթ չէ նրանից հերթական զանգն ակնկալելու:

Փաստ 2. Տղամարդիկ էլ են կանանց պես «հիստերիկներ»

Մանրուքների համար տագնապների ենթարկվելը բնորոշ չէ միայն կանանց․ տղամարդիկ նույնպես այդպիսի հատկություն ունեն: Եվ, եթե նա սևեռվել է որևէ մանրուքի վրա, դա կարող է իրական հիստերիայի պատճառ դառնալ:

Տարբերությունը պարզապես այն է, որ տղամարդն ավելի շուտ կթաքցնի իր անհանգստությունը, քան կխոստովանի «թույլ սեռին»: Այս թաքնված զգացմունքներն արտահայտվում են բավականին տարօրինակ պահվածքով: Օրինակ, ուղիղ ասելու փախարեն, որ «Ինձ նյարդայնացնում է, որ դու այդքան երկար ես խոսում հեռախոսով», նա սկսում է կամաց-կամաց վրեժ լուծել, ուշադրություն չդարձնել ձեր վրա, չպատասխանել հեռախոսազանգերին և այլն: Եվ դուք երբեք չեք կռահի, թե իրականում ինչից է նա նեղացել: Ավելի լավ է, հստակ հարցնել կամ դիմանալ, մինչև հիստերիան ինքն իրեն կանցնի, այլապես իրավիճակը կարող է հասնել աբսուրդի և ավարտվի բաժանումով:

600x580

Փաստ 3. Ոչ մի տղամարդ իրականում չի ցանկանում «ազատ հարաբերություններ»

Եթե նույնիսկ տղամարդն անընդհատ խոսում է ազատ հարաբերությունների առավելությունների մասին և դեմ չէ, որ դուք կողքից ունենաք որևէ մեկին, հավատացեք նա ի նկատի ունի միմիայն իրեն:

Սեփականատիրության զգացմունքը նրանց մոտ գերակշռում է, և այն միտքը, որ դուք կարող եք ուրիշի հետ հանդիպել, վիրավորում է նրանց ինքնասիրությունը:

Փաստ 4. Տղամարդկանց համար սեքսը հարաբերությունների առիթ չէ

Եթե տղամարդը ձեզ բացեիբաց առաջարկում է ինտիմ հարաբերություններ ունենալ, վստահ եղեք, որ ձեր հարաբերությունները լուրջ շարունակություն չեն ունենա: Հոգեբանի պնդմամբ, տղամարդիկ կանանց տալիս են որոշակի դեր՝ սիրուհի, ընկեր, ընկերուհի մեկ գիշերվա համար, և անցնել մեկ կարգավիճակից մյուսը գրեթե անհնարին է: Երբ տղան առաջարկում է քնել միասին, դա նշանակում է, որ նա պարզապես ցանկանում է հարաբերություն ունենալ ձեզ հետ, ոչ ավելին։ Եթե ցանկանում է երկար, լուրջ հարաբերություններ, նա ամեն ինչ անում է՝ ըստ հասարակությունում գործող կանոների:

Ընդհանրապես համաձայնել ամեն ինչին, լավագույն ռազմավարությունը չէ տղամարդու սիրտը գերելու համար: Ձեր «զոհաբերությունները» կդիտվեն որպես սովորական բան, իսկ հեռախոսահամարը կմոռացվի հաջորդ իսկ օրը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”