Ереван, 10.Август.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Ռազմական գործողությունների ժամանակ բուժաշխատողների թիրախավորումը հանցագործություն է». արագ արձագանքման բժշկական թիմերի հանդիպման վայրը Երևանն է․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպման վայրն այս անգամ Հայաստանն է: ԱՀԿ-ի վեց տարածաշրջանից ԱԱԲԹ-ների ցանցի ավելի քան 500 անդամ Երևանում է` հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու այս կարևոր միջոցառմանը: Բացմանը ներկա էին ՀՀ պաշտոնատար անձինք, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը տեսակապով ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին այս համաժողովը հյուրընկալելու համար։

Ընդգծեց` համավարակի ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերն անգնահատելի դեր են ունեցել, փրկել մարդկային կյանքեր: Բացման արարողությանը հաջորդեց մամուլի ասուլիսը, որի ժամանակ լրագրողների տարաբնույթ հարցերին պատասխանեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն (ԱՀԿ) Դր. Մայքլ Ռայանը, Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն (ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակ) Դր. Ջերալդ Ռոկենշաուբը և ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմեր, ցանցի ղեկավար (ԱՀԿ գլխադասային գրասենյակ) Դր. Ֆլավիո Սալիոն: «Փաստին» հետաքրքիր էին ԱՀԿ-ի պաշտոնյաների դիտարկումները ռազմական գործողությունների ժամանակ բուժաշխատողների թիրախավորման դեպքերի վերաբերյալ:

44օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիաների ընթացքում այս երկրի ԶՈւ-ի կողմից թիրախավորվել են մեր բուժծառայողները ու բուժհաստատությունները: Բուժաշխատողների շրջանում եղել են զոհեր և վիրավորներ: Մինչդեռ անգամ պատերազմն ունի իր չգրված օրենքները` իրենց մասնագիտական պարտքը կատարող անձինք, այդ թվում` բուժաշխատողները որևէ պարագայում չպետք է թիրախավորվեն: Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Դր. Մայքլ Ռայանն ասում է` ԱՀԿ-ն միանշանակ դատապարտում է ցանկացած հարձակում բուժաշխատողների վրա: «Ունենք հսկողության համակարգ` բոլոր այդ հարձակումներին հետևելու: Ցավոք, վերջին հինգ տարվա ընթացքում պատերազմական տարբեր գոտիներում բուժաշխատողների վրա հարձակումներն ավելացել են:Սա միանշանակ հանցագործություն է և պետք է դադարեցվի»,նշում է Ռայանը:

Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Դր. Ջերալդ Ռոկենշաուբը հավելում է` սա միանշանակ դատապարտելի երևույթ է: «Ամեն անգամ, երբ լսում ենք նման դեպքերի մասին Հայաստանի կոնտեքստում, դիմում ենք ԱՀԿ-ի երկրի գրասենյակ, փաստաթղթավորում ենք բոլոր այդ դեպքերը»,ընդգծում է Ռոկենշաուբը:

Հարցի վերաբերյալ հավելում է կատարում նաև Անահիտ Ավանեսյանը: «Ինչպես 2020 թ.-ի, այնպես էլ Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի ժամանակ մեր բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների նկատմամբ թիրախավորված հարձակումները փաստագրված են, բոլոր մոնիտորինգային օղակներով այդ ապացույցները ներկայացրել ենք: Վստահ եմ, որ դրանք մաս են կազմելու միջազգային դատարաններում Հայաստանի կողմից ներկայացված հայտերի շրջանակներում: Նման արարքները, որոնք դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին և անգամ պատերազմի օրենքներին, պետք է խստագույնս դատապարտվեն»,-ասում է նախարարը: ԱՀԿ պաշտոնյաներն ընդգծում են` կառույցը պետք է փաստաթղթավորի, քանակավորի և համապատասխան խողովակներով հաղորդի բուժաշխատողների թիրախավորման դեպքերը: Միջազգային քրեական դատարանում նման գործերին ընթացք տալիս և քննելիս օգտվում են ԱՀԿ-ի փաստաթղթավորած և տրամադրած տեղեկություններից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Таиланде при сходе поезда с рельсов пострадали людиНа крупнейшем в России предприятии по производству пищевой соды произошел взрыв газаРазгаданы древние татуировки на 2000-летней сибирской ледяной мумииАлиев получил всё, что хотелПашинян: О сдаче в аренду Сюникской области не может быть и речиПашинян: Двусторонняя торговля между гражданами Армении и Азербайджана - одна из самых надежных гарантий безопасностиЧто обсудили Пашинян и Уиткофф?Юнибанк - золотой спонсор футбольного клуба «Алашкерт»WTA: Элина Аванесян занимает 69-е местоВ Армении проходит очередное судебное заседание по делу о гибели 15 военнослужащих в селе АзатНа международном фестивале в Италии армянская культура представлена арцахскими песнямиЗолотые паспорта: богатые американцы массово оформляют гражданство на Карибах и в Новой ЗеландииУченые разработали экологически чистую кислоту для добычи нефти в экстремальных условияхТрамп: Путину не нужно встречаться с Зеленским перед встречей со мнойИсследование: Картофель произошел от помидора 9 миллионов лет назадТрамп анонсировал подписание мирного соглашения Азербайджан – АрменияАрмения перед выбором: что потеряет страна, выйдя из ЕАЭС? Белый дом анонсировал заявление Трампа из Овального кабинетаЭто незаконное заключение приблизило меня к Богу и Отечеству — архиепископ Микаэл АджапаянКак выжить одному в условиях 10 века в Руси? 8-месячный эксперимент Павла СапожниковаПашинян превращает Армению в антироссийский плацдарм: «Паст» Израиль обсудит 7 августа возможную «военную оккупацию» всей ГазыUcom внедряет платформу SatisfAI для регулярного анализа лояльности клиентов Астронавты сварят пиво в космосеВ Дании зоопарк предложил передать домашний скот на корм хищникамКоманда «Сила одного драма» в гостях у лагеря АйордиНазваны 10 главных факторов, грозящих исчезновением дельт рек по всему мируДело архиепископа Микаэла Аджапаяна завизировано судье Армине МеликсетянГенеральный директор «Алашкерта»։ Мы все хотим вывести клуб на новый уровеньБразильский суд предписал поместить экс-президента Болсонару под домашний арестToyota бьет рекорды продажНа Камчатке после землетрясения впервые за 300 лет проснулись 7 вулкановЗалог до 15 000 долларов для въезда в США: кого коснутся новые визовые требованияСМИ: Франция намерена сменить посла в АзербайджанеВС Азербайджана обстреляли армянский экскаваторУчастник движения «Тавуш во имя Родины» Гор Мелик-Саакян оправданПутин во второй раз за неделю провел переговоры с НетаньяхуСамолет экстренно вернулся в Мадрид после столкновения с птицей Америабанк присоединился к UATE, объявив о беспрецедентном сотрудничестве между финансовым и технологическим секторами В Армении 5206 пассажиров бесплатно прокатились на электропоездах ЮКЖДКогда приходит сентябрь: Idram&IDBankМИД Ирана отверг возможность прямых переговоров с СШАЦентр гидрометеорологии и мониторинга: В Армении ожидается жаркий август с небольшим количеством осадковОппозиционер: Азербайджан закрыл представительство Красного Креста – реакции никакойЗатишье перед бурей: что может означать очередной отпуск Пашиняна?После атаки дронов ВСУ загорелась ж/д станция в Волгоградской областиЦены на нефть снижаются после решения ОПЕК+ о наращивании добычиМомент пустоты: учёные открыли новое состояние человеческого сознанияСултан в лондонском гараже: как Сальвадор Дали снова удивил мирТрамп озвучил дату визита Уиткоффа в Россию