7 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում
ОБЩЕСТВОՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



