Բարձր եմ գնահատում ԱՄՆ ջանքերը մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար․ Նիկոլ Փաշինյան
ПОЛИТИКАՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Վարչապետը Նիկոլ Փաշինյանը թվիթերյան գրառում է արել, որում բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Ադրբեջանում պահվող 17 հայ ռազմագերիների վերադարձի հարցում։
«Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ մեր 17 ռազմագերիներին վերադարձնելուն աջակցելու համար։ Հուսով եմ՝ մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով մենք հետագա առաջընթաց կարձանագրենք ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմի է փոխանցել 17 հայ ռազմագերի։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



