Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ծերերի համաշխարհային օր, Բուսակերության համաշխարհային օր, Բժիշկների համաշխարհային օր, Կամերուն՝ Միավորման օր, Կիպրոս՝ Անկախության օր, Չինաստան՝ ՉԺՀ-ի առաջացման օր, Նիգերիա՝ Անկախության օր, Տուվալու՝ Տուվալուի օր, Ռուսաստան՝ Ցամաքային զորքերի օր, Ուզբեկստան՝ Ուսուցչի և դաստիարակի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1387- երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը հետ է գնացել Սամարղանդ:

1827- Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայկական զորքերը Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավել են Երևանի բերդը: Ընկել է պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի են վերցվել բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը, առգրավվել են 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

1866– ծնվել է նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը:

1878 –ծնվել է հեղափոխական, քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանը:

1883– վախճանվել է նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը:

1905 – վախճանվել է գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս Արշակ Ագապյանը:

1924- ծնվել է գրող Շահեն Թաթիկյանը:

1956 – ծնվել է բժիշկ- վիրաբույժ Գառնիկ Ալեքսանյանը:

1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են Լաչինի միջանցքը հետ գրավելու օպերացիա: Այդ անհաջող փորձը շարունակվել է 19 օր:

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահրեյնի հետ:

2010- հարյուրավոր թուրք ազգայնականներ նամազ են արել միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի Մայր տաճարում: -Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վերջապես տեղադրվել է խաչը:

2011- Երևանի Ազատության հրապարակում տեղադրվել են շուրջ երկու տասնյակ վրաններ, քանի որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ազդարարել էր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին:

2013- Ազգային ժողովը հաստատել է Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում:

2018 - Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։

2018 – վախճանվել է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

2019- Երևանում կայացել է ԵԱՏՄ բարձագույն խորհրդի նիստը, որի ավարտին միկրոավտոբուսում Փաշինյանը սելֆի է արել՝ լուսանկարը հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում «Ճանապարհային սելֆի» գրառմամբ։ -վախճանվել է կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:

2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիրավորվել է ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրող: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել կողմերին լրիվ և ամբողջությամբ դադարեցնել կրակը:

2021- Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է։

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 331– տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտը, որը վճռորոշ ճակատամարտն էր Ալեքսանդր Մակեդոնացու բանակի և պարսկական թագավոր Դարեհ 3-րդի բանակների միջև: Այդ մարտից հետո Աքեմենյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալ:

208 –ծնվել է Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը:

1684 -վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կորնելը, որը համարվում է «ֆրանսիական տրագեդիաների հայր»:

1795 - Ֆրանսիան նվաճել է Բելգիան:

1847 -Վերներ ֆոն Սիմենսը և նրա եղբայրները Իոհան Գալսկիի հետ ստեղծել են «Telegraphenbauanstalt Siemens & Halske» ընկերությունը, որը ներկայումս հայտնի է որպես «Siemens AG»:

1871 -ամերիկյան մորմոնների առաջնորդ Բրիգամ Յանգը ձերբակալվել է 16 կանանց հետ կենակցելու մեղադրանքով:

1880 - Թոմաս Էդիսոնը բացել է էլեկտրալամպերի առաջին գործարանը:

1881 -Ֆրանսիայում ստեղծվել է «Բորդո» ֆուտբոլային ակումբը:

1911– վախճանվել է գերմանացի փիլիսոփա Վիլհելմ Դիլթայը:

1924- ծնվել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը:

1930 -Մոսկվայի Կրեմլում բոլ շևիկների կողմից պայթեցվել է 1365 թվականին կառուցված Չուդով եկեղեցին:

1949 – հռչակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:

1960 -ԽՍՀՄ-ում հոսքագծից իջել է առաջին «Զապորոժեցը»:

1964 -Ճապոնիայում շահագործման է հանձնվել առաջին արագընթաց մայրուղին՝ Տոկայդո-Սինկենսենը:

1969– բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, որը հիմա արդեն մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ:

1971 -ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բացվել է աշխարհում ամենամեծ զվարճավայրը՝ «Դիսնեյ-ուորլդը»:

1979 -Պանամայի ջրանցքի հատվածը անցել է Պանամայի իրավասության տակ:

1992-Լիտվայում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամը՝ լիտը: -Ռուսաստանում սկսել են բաժանել սեփականաշնորհման սերտիֆիկատներ՝ վաուչերներ:

1996 -ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է 1992 թվականից գործող պատժամիջոցները Հարավսլավիայի նկատմամբ:

2017-իսպանական Կատալոնիայում կայացել է անկախության հանրաքվե:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026