Լեհաստանում ներկայացվել է ադրբեջանցիների վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ
ПОЛИТИКАՀասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս օրերին Ազգային ժողովի Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամների հետ գտնվում եմ Վարշավայում: Աշխատանքային երկու օրվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել լեհ գործընկերների հետ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանություններից՝ Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչ, Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչ, ԵՄ կոմիտեի նախագահ Կացպեր Պլաժինսկի, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Կուչչինսկի, Լեհաստանի բարեկամական խմբի նախագահ Ռադոսլավ Ֆոգել և այլ անդամներ:
Ի թիվս երկկողմ հարաբերությունների զարգացման ու համագործակցության հետ կապված բազմաթիվ հարցերի՝ հատկապես ներկայացրել ենք Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի պատճառները, հետևանքները:
Լեհ գործընկերներին եմ ներկայացրել սեպտեմբերի 13-ից հետո տիրող իրավիճակը՝ նշելով, որ կան բազմաթիվ ապացույցներ՝ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, արտադատական սպանությունների, ինչպես նաև դիերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին։
Մանրամասն խոսել եմ հատկապես հայ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանցիների առանձնակի դաժանության մասին, որը նաև տեսագրվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից ու հրապարակվել սոցիալական ցանցերում՝ նշելով, որ, անկասկած, նման անասելի վայրագությունները քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական ատելություն և թշնամանք սերմանելու տասնամյակներ տևած քաղաքականության ուղղակի արդյունքն են։
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



