Ереван, 11.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սիրո և ջերմության անսպառ աղբյուրն ու երազների կախարդական, հուսալի ապաստանը... ․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայրենիքն այն միակ տարածքն ու միջավայրն է, որտեղ մարդը կարող է գտնել ջերմություն, երջանկություն ու խաղաղություն, իրականություն դարձնել իր երազանքներն ու նպատակները և պաշտպանված ու ապահով զգալ: Նապոլեոն Բոնապարտը գտնում էր, որ «Հայրենիքի հանդեպ սերը քաղաքակիրթ մարդու առաջին առաքինությունն է»: Իսկ մարդն առանց հայրենիքի նման է քամու քմահաճույքին ու ողորմությանը հանձնված՝ ծառից պոկված աշնան տերևի կամ ծովի ալիքներից այս կողմ այն կողմ քշվող ավազահատիկի: «Հայրենիքն ավելի ուժեղ է, քան կախարդի ամենահզոր կախարդանքները, որոնց ենթարկվում են հոգիները»,- գրել է անգլիացի վիպասան, դրամատուրգ Չարլզ Դիքենսը:

Իսկ հանուն հայրենիքի անձնազոհության պատրաստակամությունը լուսավոր ու բարձր արժեքներ կրող ժողովուրդների հատկություն է: Չկա ավելի ծանր հիվանդություն, քան հայրենիքի կարոտը, բոլոր կորուստներից ամենադաժանն էլ հայրենիքի կորուստն է: Իսկ ամեն ինչի արժեքը, ցավոք, կորցնելուց հետո են միայն գիտակցում: Հիմա, ցավոք, վերստին կորցնելու շատ առարկայական վտանգի առջև ենք: Բայց, արի ու տես, որ մեր հասարակության մի ստվար հատված փաստորեն հաշտվում է հայրենիքի կորստի հետ, այսքան անտարբեր է նրա նկատմամբ, դավադրաբար պարտված ու հայրենիք հանձնած և բացահայտ ապազգային քաղաքականություն վարող իշխող կուսակցությանը վերջինիս մեղքով պարտված պատերազմից, կապիտուլ յացիայից ընդամենը կես տարի անց նորից է տալիս վստահության քվե:

Ավելին, նույն այդ իշխանությունների կողմից խոստացված անիրատեսական «խաղաղության օրակարգի» փոխարեն ստանալով նոր ագրեսիա՝ ռազմական գործողություններ, հարյուրավոր նոր զոհեր ու փախստականներ, դիրքային նոր կորուստներ, սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հազարավոր ձայն է տալիս ՔՊ-ին: Սա արդեն ոչ մի կապ չունի քաղաքական գործընթացի ու ժողովրդավարության հետ, սա չի ենթարկվում ոչ մի առողջ տրամաբանության: Երբեմն թվում է՝ սա որոշ մարդկանց, որոշ ստրկամիտ ու դժգոհ հոգիների վրեժխնդրությունն է սեփական հայրենիքից, զայրույթն ու ցասումը իրենց անճարության ու չստացված ճակատագրի համար: Իսկ որ շատ ավելի վտանգավոր է, հնարավոր է՝ Հայաստանը երբեք չունենա ազգային շահեր հետապնդող, արժանապատիվ իշխանություն, քանի դեռ ունի ցավալիորեն լուրջ թիվ կազմող այդպիսի շերտեր: Սա ազգային ողբերգություն է, ազգային խայտառակություն:

Ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ջուլիանա Ուիլսոնը ժամանակին գրել է. «Ցասումը զսպելու անկարողությունը հիվանդ մտքի հատկություն է, փոքր մարդիկ էլ միշտ չափազանց փոքր են մեծ ու բարի գործերի համար, սակայն նրանք միշտ փափագում են փոքր ու ստոր արարքների»: Նապոլեոն Բոնապարտն էլ գտնում էր, որ «մարդկությունը ամենաբարձր գինը վճարում է ստորության համար»:Հիմա մենք հայրենիքով, պետականությամբ,ազգային արժանապատվությամբ ու հազարավոր երիտասարդների կյանքով ենք վճարում այդ բարձր գինը: Որպեսզի մեզ հաղթեին ու մեր երկիրը կործանեին, պետք է պառակտեին մեզ, պետք է դավաճանների ու ստրուկների մի մեծ զանգված բուծեին ու նրանց մեջ անտարբերություն,ազգուրացություն, ատելություն ու ստորություն ներարկեին: Իսկ այդ զանգվածների՝ հայրենիքի ճակատագրի նկատմամբ իրենց անտարբերությունը նախկինների վերադարձի հեռանկարով բացատրելն ընդամենը արդարանալու միջոց է և ուրիշ ոչինչ:

Մի հայտնի օրինակ կա. երբ գայլերի ոհմակը մտնում է ոչխարների հոտի մեջ, ոչխարները սկսում են սիրախաղ տալ իրենց ապագա հոշոտողների հետ: «Ստրուկը ամենևին էլ մտրակի տակ հառաչողը չէ, ոչ էլ ճգնավորը, որ երկնքի կամքով խուլ է ապրում մենության մեջ, և ոչ էլ աղքատը, ով հաց է խնդրում։ Ստրուկը նա է, ով կյանքում իրեն որպես ուղեկից է ընտրել ստորաքարշությունն ու ցածր արժեքները,- ասել է 17-րդ դարի իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան: Սա ամենևին էլ նոր երևույթ չէ մեր ժողովրդի համար, այլ մեր պատմության ընթացքում մեր բոլոր ձախողումների ու դժբախտությունների գլխավոր պատճառն է եղել: Այսպիսիններին ցավով անդրադարձել են Նժդեհը, Թումանյանը, Իսահակյանը և շատ այլ հայ մեծեր, սակայն կոնկրետ դեղատոմս դեռ որևէ մեկը չի առաջարկել: Նժդեհը նրանց ազգի տականք էր անվանում, Թումանյանը՝ թշվառականներ ու սրիկաներ, իսկ Իսահակյանը՝ազգուրաց ու լևանդին:

Եվ այնպես չէ, որ այս տեսակը մեկ օրում դարձավ այդպիսին,այդ զանգվածը ձևավորվել է բոլորիս լուռ համաձայնության ներքո, երբ հետխորհրդային տարիներին փլուզվում էր կրթական համակարգը, երբ օտարին դրամաշնորհների դիմաց թողեցինք մեր տուն, որը մեր աչքի առաջ ապականում էր մեր երկիրն ու մեր բարոյական կերպարը, երբ երկրում մեր իսկ կողմից հանդուրժվում էր անարդարությունը, զոռբայությունը, հովանավորչությունը, քաղքենիությունը, նյութապաշտությունը, քծնանքը, խարդախությունը, ընտրակեղծիքը, երբ մարդիկ չէին գնահատվում ըստ արժանվույն, երբ քաղաքացին օտարվում էր պետությունից ու քաղաքական գործընթացներից՝ իշխանությունից, երբ լուրջ չէինք վերաբերվում պետականությանն ու քաղաքական գործընթացներին,երբ մեր մտավորականությունը մի կողմ քաշվեց և 2018 թ.ասպարեզը թողեց փողոցին՝ օտարածին, պատահական, անհայտ, անփորձ ու ապազգային ուժերի: Հիմա հնձում ենք այն, ինչ ցանել ենք:

Իսկ այս վիճակից դուրս գալու ելքը ազգերի վերածննդի միջազգային փորձի ներդրումն է, քաղաքացի դաստիարակելու լավագույն ավանդույթների կիրառումն է, մարդկանց հետ լրջորեն աշխատելն ու վերադաստիարակելն է, երկրում արդարության, համերաշխության ու վստահության մթնոլորտի հաստատումն է: Հակառակ դեպքում զուր են մեր ջանքերը արժանապատիվ հայրենիք ու պետականություն ունենալու համար: Հիմա պարզից էլ պարզ է, թե ինչու դավադրաբար գլխատեցինք մեծ հայրենասեր, դարի հայ հանճարներից մեկին՝ Եղիշե Չարենցին, թե ինչպես Հրաչյա Քոչարը անհեթեթ մեղադրանքներ ներկայացրեց 1937 թ. Հայաստանի գրողների միության համագումարում մեր գրողներից մեկի հասցեին («Վաղարշակ Նորենցի նացիոնալիզմը հասել է այնտեղ, որ իր նորածին որդու անունը դրել է Սասուն` երազելով վերադառնալ այդ երկիր»), թե ինչպես ապերախտ գտնվեցինք ազգի նվիրյալներ ու մեծ հայրենասերներ Անդրանիկի ու Նժդեհի նկատմամբ, գլխատեցինք Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին:

Փաստորեն, ստացվում է՝ մենք հաղթողներին, հերոսներին ու հայրենասերներին տանել չենք կարողանում, հալածվում ենք, իսկ հայրենիք ուրացողներին, պարտվողներին, պարտության տանողներին մեծարո՞ւմ ենք: Տխուր է, եթե այդպես է... Այս օրերին հաճախ է խոսվում Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին: Դրան սեպտեմբերի 26-ի հեռուստահարցազրույցում անդրադարձավ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երեկ այդ մասին խոսեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ցավոք, ՏերՊետրոսյանի հարցազրույցից այնպիսի տպավորություն էր, թե Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակն ու 7000-ից ավելի տված զոհերն ու մեր կրած 30 տարվա այդքան զրկանքները հանուն ոչնչի են եղել: Փաստորեն ստացվում է, որ ՏերՊետրոսյանը իզուր էր Նիկոլ Փաշինյանին ազգակործան պատուհաս անվանում, ինքն ամբողջությամբ պաշտպանում է նրա վարած քաղաքականությունը:

Այդուամենայնիվ, եթե իրատես լինենք, ապա պետք է նկատենք, որ նախկին երեք նախագահները, չնայած թույլ տրված սխալներին, այնուհանդերձ, երկրին բերել են հաղթանակ, ամեն մեկն իր քարն է ավելացրել պետականության շինարարությանը, մեծ ավանդ ունեն Հայաստանի և Արցախի կայացման ու անվտանգության ապահովման գործում: Եվ իրենց հավաքական արժանիքներով՝ տաղանդով, իմաստությամբ, պետության կառավարման վերաբերյալ գիտելիքների ու փորձի մեծ պաշարով, ճգնաժամային կառավարման հսկա փորձառությամբ, վճռականությամբ, բանակցություններ վարելու հմտությամբ, շրջահայացությամբ, միջազգային ասպարեզում ճանաչում ու վստահություն ունենալու առումով նախկին նախագահները կարող են գտնել լուծումներ, փրկության ելքեր՝ չնայած ունեցած մեծ հակասություններին:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»