Նոր տարվա գիշերը հզոր մագնիսական մրրիկը կծածկի երկրագունդը
ОБЩЕСТВОՊուշկովի անվան Երկրային մագնիսականության, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի գիտնականները տեղեկացնում են, որ Նոր տարվա գիշերը մագնիսական մրրիկներ են սպասվում:
Հարցն այն է, որ փորձագետները արեւի վրա 3 ժամ տեւողությամբ բռնկում են արձանագրել, տեղեկացնում է Mignews-ը:
Այդ պատճառով հունվարի 1–ի գիշերը մեր մոլորակի վրա հնարավոր է մագնիսական փոթորիկ, որովհետեւ արեւի վրա բռնկումը կհանգեցնի մասնիկների հոսքի արտանետման: Գիտնականները դեռեւս չեն պարզել նրա արագությունը, բայց մեծ է հավանականությունը, որ այն երկրին կհասնի հենց Նոր տարվա գիշերը: Մասնագետները պատմել են, որ իրենց հաջողվել է բռնկումն արձանագրել դեկտեմբերի 29-ին` արեւի սկավառակի կենտրոնում: Այդտեղից հոսանքները մեր մոլորակ են հասնում 2-3 օրվա ընթացքում:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...
5
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»



