Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո արդեն 3-րդ ագրեսիան է իրականացնում. Տիգրան Աբրահամյան
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտնել է, որ վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ:
ԳՇ պետի փոխանցմամբ, ներկայումս Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։
Սա, ի դեպ, այն դեպքում, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հանձնեց Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները, Ջերմուկ քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից հեռու էր 12 կմ-ով:
Վերջինիս տեղեկացմամբ, Ադրբեջանը Ներքին Հանդի ու Վերին Շորժայի ուղղությամբ շարժվել է 1,5կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Մի կողմից խնդիր ունենք տարածքային ու մարդկային մեծ կորուստների հետ, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ կան ուղղություններ, որտեղ ռազմական, ռազմավարական տեսանկյունից 100 մետր հատվածում մխրճումը կարող է տասնապատիկ ավելի մեծ հարվածներ հասցնել երկրի անվտանգությանը, քան մեկ այլ՝ կամայական հատվածում՝ 1 կմ-ի առաջխաղացումը:
Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո արդեն 3-րդ ագրեսիան է իրականացնում՝ 2021 թվականի մայիսից ու նոյեմբերից հետո, դեռ չեմ խոսում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ ներխուժումը:
Այս ընթացքում Ադրբեջանի փորձել է առավելագույնս դուրս գալ իր համար բարենպաստ շրջաններ, դիրքավորվել մարտավական և ռազմավարական բարձունքներում, որը մի կողմից նրան թույլ կտա վերահսկողություն ապահովել ՀՀ ռազմավարական օբյեկտների, կոմունիկացիաների, հանգույցների նկատմամբ, մյուս կողմից՝ առավել մասշտաբային գործողությունների դեպքում, զգալի մեկնարկային առավելություններ ստանալ:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



