Ի՞նչ խմորեղեն դնել ամանորյա սեղանին. խորհուրդ է տալիս Լիկա Մեսրոպյանը (տեսանյութ)
ВИДЕОՀաշված ժամեր են մնացել տարվա ամենասպասված տոնին՝ Ամանորին։ Իհարկե, այս օրերին կանայք պատրաստվում են ամանորյա սեղանը զարդարել համեղ ուտեստներով եւ խմորեղեններով։ Եվ նրանց այս հարցում օգնելու համար NEWS.am STYLE-ը որոշեց զրուցել «Laki» Dessert Art Studio-ի հիմնադիր, դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հետ, որը մեզ հետ կիսվեց իր մասնագիտական խորհուրդներով։
«Այս տարի խորհուրդ է տրվում տոնական սեղանին դնել շոկոլադե թխվածքներ։ Եթե տանը փոքրիկ երեխա կա, ապա լավ կլինի որ թխվածքները ձեւավորվեն ամանորյա խորհրդանիշներով՝ ձմեռ պապ, փաթիլ, ժամացույց»,- ասաց Լիկան։
Վերջինիս նշեց նաեւ, որ այս տարի նույնպես սեղաններից չեն պակասի գաթան եւ փախլավան։
«Կարծես մեզ մոտ ավանդույթ է դարձել, որ գաթան, փախլավան եւ մի շարք այլ խմորեղեններ պետք է անպայման լինեն ամանորյա սեղանին։ Ես ինքս էլ այդ խմորեղենից դնում եմ, բայց փորձում եմ նոր միջուկ լցնել՝ յուրօրինակ համ ստանալու համար։ Կարել է հետաքրքիր միքսեր անել։ Օրինակ՝ թռչնի կաթի մեջ ավելացնել մանր կտրատած ընկույզ»,- նշեց նա։
Նյութի աղբյուրը՝ style.news.am-ի



