Համահայկական կոնսոլիդացիայի ժամն է, բայց իշխանությունն ու ընդդիմությունը փողոցային մակարդակի գզվռտոցի մեջ են. Հրաչյա Ռոստոմյան
БЛОГԱԺ այսօրվա միջադեպը, երբ մի ելույթն առիթ դարձավ իշխանություն- ընդդիմություն ցածրորակ բանավեճի, էժան շոուի, քաշքշոցի, փոխադարձ գռեհիկ վիրավորանքների, մեր քաղաքական համակարգի իրական էպիկրիզն է, ավելի շուտ՝ դատավճիռը:
Պատերազմ է, դաժան պատերազմ, սահմանին կանգնած զինվորը ազգային իրական կոնսոլիդացիայի, պատասխանատու և կոնսենսուսային որոշումների անհրաժեշտություն ունի: Համահայկական կոնսոլիդացիայի ժամն է, բայց իշխանությունն ու ընդդիմությունը փողոցային մակարդակի գզվռտոցի մեջ են:
Ու այս ամենը ժողովուրդը հիշելու է՝ անուն առ անուն. թե ապաշնորհ իշխանավորին, թե անպատասխանատու ընդդիմադիրին, որոնք կոլեկտիվ մսխում են ժողովրդի տված մանդատը:
Ի դեպ, գործընթացն արդեն սկսված է:
Երեկ Երևանի կենտրոն ինքնաբուխ դուրս եկած հազարավոր մարդիկ ոչ միայն իշխանությանն էին մերժում, այլ նաև սուլում էին ընդդիմության գործիչներին:
Երեկ Հին Հայաստանը՝ իր անորակ քաղաքական համակարգով, դարձավ անցյալ, իսկ իրական, նոր, ավելի ժամանակակից *Հայաստանի* ձևակերպումը *բոլորիս առաքելությունն է:*
Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է…
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
4
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
5
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...



