Զապորոժիեի «Նարեկ» կիրակնօրյա դպրոցի շենքում տեղի է ունեցել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանի` քաղաքացիների ընդունելություն
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 9֊ին և 10֊ին Զապորոժիեի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Նարեկ» կիրակնօրյա դպրոցի շենքում տեղի ունեցավ Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանի` քաղաքացիների ընդունելություն։
«Զապորոժիեյի հայկական համայնքի և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանի անմիջական աջակցությամբ կազմակերպվեց հյուպատոսական ընդունելությունը։
Երկու օրերի ընթացքում Հյուպատոսն ընդունեց քաղաքացիների անձնագրավորման գործեր, ինչպես նաև անցկացրեց հյուպատոսական մի շարք գործառույթների հետ կապված խորհրդատվություններ:
Ուկրաինայում ՀՀ դեսպան պարոն Վլադիմիր Կարապետյանին փոխանցվեց «Զապորոժիեի հայ համայնքի զարգացման և աջակցության համար» շքանշանը։
Նմանատիպ այցելությունները շատ կարևոր են և օգտակար պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած տարածաշրջանի մեր հայրենակիցների համար, քանի որ ոչ բոլորին է հասանելի երկար ճանապարհ կտրելով՝ հասնել Կիև։
Շնորհակալ ենք դեսպան պարոն Վլադիմիր Կարապետյանին` քաղաքացիների խնդրանքին ընդառաջելու և տիկին Զարուհի Սրապյանին` այս դժվար օրերին հայրենակիցներին աջակցելու համար։
Հուսով ենք, որ նման այցելություններ հաճախ կկազմակերպվեն»,- Ֆեյսբուքի իր էջում գրում է Զապորոժիեյի հայկական համայնքի և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը։

1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



