ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուն առաջարկում է կիսել կազմակերպությունը
СПОРТՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի թեկնածու, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան առաջարկում է կազմակերպությունը կիսել երկու անկախ հատվածների, որպեսզի վերադարձվի վստահությունը համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնի նկատմամբ:
Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող շեյխ Սալմանն առաջարկում է առանձնացնել կառավարման մարմինը ֆուտբոլային հարցերով զբաղվող ստորաբաժանումներից: Ֆինանսական հոսքերով զբաղվող մարմինը կլինի առանձին եւ կվերահսկվի մյուս մասի կողմից:
«Միայն տարանջատելով ֆինանսավորման ներգրավման եւ բաշխման գործընթացները՝ հնարավոր կլինի վերածնել ՖԻՖԱ-ն եւ վերականգնել հեղինակությունը»,- շեյխ Սալմանի խոսքը մեջբերում է reuters-ը:
ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը փետրվարի 26-ին է:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



