Թե ինչ է եղել Բրյուսելում՝ փակ դռների հետևում և ինչ նոր պահանջներ են իջեցվել ՀՀ իշխանություններին, դեռ դժվար է ասել. Տիգրան Աբրահամյան
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որքան էլ իշխանության տարբեր առանցքային դեմքեր, իրար հերթ չտալով, խոսում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա ունենալու, ինքնորոշման իրավունքի իրացման անհնարինության, ադրբեջանցիների հետ բարեկամություն անելու անխուսափելիության մասին, ակնհայտ է, որ նույնիսկ դա բավարար չէ Ադրբեջանին։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը նոր տեղեկատվական գրոհ է սկսել՝ անընդհատ պաշտոնական տեղեկություններ տարածելով առաջնագծում տեղի ունեցող հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը պարտաճանաչ ձևով հերքվում է ՀՀ ՊՆ-ի կողմից։
Այս ընթացքում, մի քանի օր առաջ, Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայկական կողմը նույնիսկ զոհ ունեցավ (պատասխան գործողությունների մասին որևէ տեղեկություն չկա)։
Դեռ դժվար է ասել, թե որոնք են այս փուլում ադրբեջանական ակտիվության հիմնական դրդապատճառները, սակայն դրանք կարող են կապված լինել բանակցությունների ներկայիս տեմպերի կամ դրանում ի հայտ եկած նոր հանգամանքների հետ։
Թե ինչ է եղել Բրյուսելում՝ փակ դռների հետևում և ինչ նոր պահանջներ են իջեցվել ՀՀ իշխանություններին, դեռ դժվար է ասել, սակայն այն, որ Ադրբեջանը շտապողականություն է դրսևորում, շատ հստակ է։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



