Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կասկածելի «ջուր»՝ իշխանությունների «ջրաղացին». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն անդրադարձել ենք այն թեմային, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում հետաքրքիր զարգացումներ են սպասվում՝ կապված նաև այն իրողության հետ, որ որոշակի քաղաքական ուժերի և անձերի դերակատարության ակտիվացում է նշմարվում։ Հասկանալի է, որ այս վիճակում, տեսնելով, որ ժամանակի ընթացքում քաղաքական կապիտալը հողի պես փախչում է իրենց ոտքերի տակից, գործող իշխանությունները փորձելու էին այնպես անել, որ իրական ընդդիմության շարքերում պառակտում մտցնեն։ Ի դեպ, մենք ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք զգուշացնել այս վտանգի մասին հատկապես պատերազմի պարտությունից հետո։ Այն, որ ընդդիմադիր դաշտը ո՛չ մոնոպոլ է, ո՛չ էլ մոնոլիտ, հստակ է։ Նույնիսկ շատ լավ է:

Սակայն ներկայումս տպավորություն է, թե ընդդիմադիր դաշտը մի տեսակ խայտաբղետ կամ մոզայիկ նկարագիր ունի, քանի որ ներառում է ոչ միայն տարբեր, այլև երբեմն անորոշ ու անհասկանալի քաղաքական մտադրություններ ու գաղափարներ ընդգրկող միավորների։ Ընդդիմադիրները հաճախ նշում են, որ ցանկացած քաղաքական միավոր կամ անհատ, որը դերակատարություն կունենա Հայաստանի ու Արցախի փրկության գործի շրջանակներում ձերբազատվելու պարտված, պարտվող, շարունակական պարտության տանող, անընդհատ զիջող իշխանություններից, գոյության իրավունք ունի։ Դժվար է նման կարծիքի հետ վիճել: Ի վերջո, հասկանալի է, որ ոչ ոք չի կարող պնդել, թե միայն խորհրդարանական ընդդիմությունը պետք է քաղաքական պայքարի մեջ մտնի կամ անվերապահորեն լինի դրա առաջամարտիկը, թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ այս պահին գոնե այդպես է։

Անգամ պարտադիր էլ չէ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը կամ անհատները միավորվեն կամ համախմբվեն մեկ դրոշի ներքո, նրանցից յուրաքանչյուրը կարող է իր պայքարը ծավալել առանձին՝ իր պատկերացրած գործողությունների շրջանակներում։ Սակայն հատկապես վերջին շրջանում որոշ տարօրինակ երևույթներ են նկատվում։ Ընդդիմադիր դաշտում իրենց շատ հստակ դիրքավորած անհատներ սկսել են քարեր նետել խորհրդարանական ընդդիմության վրա, որ այս կամ այն քայլը սխալ են արել, տարբեր բացթողումներ են թույլ տվել և այլն։ Այո, խորհրդարանական ընդդիմությունն անթերի չէ ու տարբեր բացթողումներ ու վրիպումներ ունեցել է: Մենք ևս առիթ ունեցել ենք նշել դրանց մասին: Սակայն, միևնույն ժամանակ, փաստը մնում է փաստ, որ նրանք իրենց ուժերի ներածին չափով փորձել են անել՝ ինչ կարողացել են։ Կարելի՞ է ընդդիմությանը քննադատել: Իհարկե կարելի է, նույնիսկ անհրաժեշտ է, քանի որ շատ դեպքերում այդ քննադատությունը կարող է նպաստել, որ ընդդիմությունն առերեսվի իր սխալների հետ, նոր հիմքերի վրա կառուցի իր պայքարի տրամաբանությունը։ Սակայն հարցն այն է, որ քննադատությունը երբեմն հնչում է մարդկանց կողմից, որոնք հնարավորություն ունեն միգուցե «ներսում» հանդիպել, զրուցել, քննարկել, վեր հանել խնդիրները: Սա այն դեպքում, եթե նպատակը բարի է, այն է՝ նպաստել ընդդիմության նպատակներին կամ գոնե չխանգարել միմյանց։ Հ

ակառակ պարագայում հրապարակային քար նետելու, «պորտը տեղը դնելու», կուրծք ծեծելով՝ մեղադրանքներ հնչեցնելու փորձերը այդ միավորներին ու անհատներին փաստացի դարձնում են ընդդիմության ընդդիմություն, իսկ այդ դերում այսօր իշխող քաղաքական ուժն ու նրա սատելիտ ուժերն են, որոնց դեպքում ամեն ինչ պարզ է, հասկանալի, ընկալելի: Իհարկե, բացառված չէ, որ գործ ունենք ընդդիմադիր «վերմակը» իրենց վրա քաշելու և դաշտում դոմինանտ դերակատարություն ստանձնելու ցանկության հետ, սակայն այսպիսի երևույթները ընդհանուր առմամբ չեն բխում ողջ ընդդիմադիր դաշտի շահերից և շատ վտանգավոր են։ Ավելին, այստեղ կարևոր հանգամանք է նաև «վերմակի» ու սեփական «ոտքերի» չափերը: Կրկնում ենք՝ ամենևին պարտադիր չէ, որ արդյունքի հասնելու համար բոլոր ընդդիմադիրները մեկ թիմ դառնան, բայց ընդհանուր գաղափարին, ընդհանուր ճանապարհին, ընդհանուր նպատակներին (եթե իրականում այդպես է) հավատարիմ լինել ու չխանգարել հաստատ պետք է։

Ի վերջո, ակնհայտ է, որ ինչքան ընդդիմությունը պառակտված լինի, ինչքան ներքին խմորումները շատ լինեն, այդքան լավ իշխանությունների համար։ Սա տրիվիալ ճշմարտություն է, որը հեգնողների նպատակները, մեղմ ասած, կասկածելի են թվում: Առանց այն էլ իրենց պաշտոնավարումը երկարաձգելու համար իշխանություններն ամեն ինչ անում են, այդ թվում՝ ընդդիմության ներսում «ցեց» գցելը: Ժամանակը ցույց կտա, թե նրանք որքանով կհաջողեն այս գործում (թեկուզ «հաջողել» բառը ճոխություն է այս իշխանության համար), բայց առնվազն խորհրդարանական ընդդիմության նկատմամբ սկսված որոշ կսմթոցները վկայում են, որ նրանք հաջողելու ճանապարհին են:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян