Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ
БЛОГ«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, կրթության բնագավառի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, կրթության բնագավառի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի ու դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Գիտելիքը, ազգային գիրը, հայ ժողովրդի հարատեւման, պետության զարգացման ու առաջընթացի հիմնասյուներից է։ Մեր նախնիները սերնդեսերունդ պահպանել ու մեզ են փոխանցել ամենաթանկը՝ գրչագիր մատյաններ, մասունքներ, որոնք էլ հավաստումն են այն բանի, որ մենք՝ հայերս, մշտապես գնահատել ու արժեւորել ենք այն, ինչը պատմում է մեր ինքնության եւ հայ ժողովրդի արժեհամակարգի մասին։
Նկատելի է, որ դպրոցներում եւ համալսարաններում ուսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը ջանք ու եռանդ չեն խնայում երիտասարդ սերնդին որակյալ կրթություն տալու ու հայրենասեր դաստիարակելու հարցում, ինչի համար շնորհակալ ենք։
Ունենալով բարձր մասնագիտական հմտություններով օժտված, արժանապատիվ ու հայրենասեր կադրեր՝ Հայաստանի Հանրապետությունը կամրապնդի իր դիրքերը մրցունակ աշխարհում՝ ապացուցելով, որ հայի զենքը գիտելիքն է, իսկ տեսակն անկոտրում է, պայքարող ու հաղթող բոլոր բնագավառներում։
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
4
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
5
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)



