Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ
ОБЩЕСТВОԳագիկ Ծառուկյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ծնողներ ու ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում հատկապես առաջին անգամ դպրոց գնացած մեր մանուկներին: Ցանկանում եմ, որ ուսումնառության բոլոր տարիներին նրանց ուղեկցի գիտելիքներ ստանալու ծարավն ու բարձր առաջադիմությունը: Ջերմորեն շնորհավորում եմ նաև մեր բոլոր ուսանողներին, բոլոր այն հրաշալի ու խոստումնալից երիտասարդներին, ովքեր ԲՈՒՀ-երում ձեռք բերած հարուստ գիտելիքներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նոր ու ժամանակակից մտածողությամբ դառնալու են մեր վաղվա օրվա փոխարինողներն ու հետնորդները: Ուզում եմ սրտանց շնորհավորել նաև կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ մանկավարժներին ու դասախոսներին։Հենց ձեր քրտնաջան ու հետևողական աշխատանքի շնորհիվ են կրթվում ու դաստիարակվում մեր ապագա սերունդները։
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին ու կրթության բնագավառի ներկայացուցիչներին՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



