Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Դասախոսն ահազանգում է կոռուպցիոն ռիսկերի մասին, ՀՊՏՀ-ի ռեկտորը մեկնաբանում է. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս «Փաստի» էլեկտրոնային փոստին նամակ ենք ստացել ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Արփենիկ Մուրադյանից: Նա նամակում նշում էր, որ իր աշխատանքային պայմանագիրը լուծվել է, ընդգծում, որ համաձայն չէ այդ որոշման հետ:

Նամակը հրապարակում ենք առանց խմբագրման.

«Ահազանգ` ՀՊՏՀ-ում կոռուպցիոն ռիսկերը բարգավաճում են: 1978 թ.-ից աշխատում եմ ՀՊՏՀ-ում: Գիտամանկավարժական ողջ գործունեության ընթացքում մշտապես աշխատել եմ իմ հմտությունների, կարողությունների և ունակությունների կատարելագործման ուղղությամբ, ինչի մասին վկայում են բազմաթիվ վերապատրաստումները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում, և համապատասխան վկայագրերը, ունեմ շուրջ յոթ տասնյակ գիտական հրապարակումներ, այդ թվում՝ միջազգային վարկանիշ ունեցող (Scopus, Ринц), աշխատանքային բոլոր պարտականություններս կատարել եմ պատշաճ մակարդակով, վայելում եմ ուսանողների և գործընկերներիս հարգալից վերաբերմունքը: 2019 թ.-ին մասնակցել եմ նախկին ռեկտոր Ռ. Հայրապետյանի կողմից կազմակերպած մրցույթին և հաջողությամբ անցել եմ՝ հավաքելով համապատասխան միավորներ, ինչն ինձ հնարավորություն է տվել շարունակել աշխատանքը ՀՊՏՀ-ում: 2021 թ.-ին ևս մասնակցել եմ մրցույթի, սակայն այս անգամ կազմակերպված ձևով, այսպես կոչված, «փակ, գաղտնի քվեարկությամբ», մերժել են իմ դիմումը:

Նման մոտեցման համար առիթ է հանդիսացել այն, որ ես նախկին ռեկտոր Ռ. Հայրապետյանի աջակիցն եմ և չեմ ստորագրել Դ. Գալոյանին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի տակ: 2022 թ.-ի հունիս-հուլիս ամիսներին բազմիցս դիմել եմ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ պարոն Կ. Գրիգորյանին՝ խնդրելով ներկայացնել, թե 2022-2023 թթ. ուստարվա ինչ ծանրաբեռնվածություն է նախատեսել, և մշտապես ստացել եմ անորոշ պատասխան (աշխատում ենք ծանրաբեռնվածության վրա և շուտով կտեղեկացնենք): Իսկ արդեն հուլիս ամսվա վերջին օրերին նշել է, որ այդ մասին կտեղեկացնեն արձակուրդից հետո (մեր արձակուրդն ավարտվում է օգոստոսի 24-ին): Մինչդեռ այդ տեղեկատվությունն ինձ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ, հետագա անելիքներս և ծրագրերս պլանավորելու համար (արդեն իսկ մտավախություն ունեի, որ ՀՊՏՀ ղեկավարությունը սուբյեկտիվ որոշում է կայացրել իմ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին): Օգոստոսի 22-ին ՀՊՏՀ-ից ստացել եմ ծանուցագիր աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Վերոշարադրյալ բոլոր փաստերից և մեկնաբանություններից միանշանակ երևում է, որ իմ նկատմամբ կայացված որոշումը խիստ սուբյեկտիվ է և բխում է ՀՊՏՀ ղեկավարության անձնական շահադիտական նպատակներից, ինչը կոռուպցիա եզրույթի դրսևորումներից է: Սուբյեկտիվ մոտեցման մասին է վկայում նաև այն փաստը, որ ամբիոնի վարիչ Կ. Գրիգորյանը ամբիոնի ծանրաբեռնվածությունը բաշխել է սեփական հայեցողությամբ, ըստ էության, հաշվի չառնելով որևէ գիտականորեն հիմնավորված չափորոշիչ (խոսքը, բնականաբար, չի վերաբերում մրցույթով անցածներին): Մինչդեռ մեր ամբիոնում 0,5 դրույք դասաժամեր են ստացել մարդիկ, ովքեր ՀՊՏՀ-ում զբաղեցնում են վարչական պաշտոններ, զուգահեռաբար զբաղված են նաև վճարովի որևէ գիտահետազոտական աշխատանքում (փաստորեն ունեն 2,5 հաստիք զբաղվածություն): Ունենք նաև հիմնական դասախոս, ով մեկ դրույքով աշխատում է մեր ամբիոնում և այլ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն: Եվ ամենացավալին այն է, որ այս բոլոր գործընթացներն իրականացվել են գաղտնիության պայմաններում՝ մինչև վերջին պահը ես տեղեկացված չեմ եղել, որ դասաժամեր չեն նախատեսել: Մինչդեռ որպես հիմնական աշխատող, նրանք պարտավոր էին այդ մասին տեղեկացնել երկու ամիս շուտ: Իմ նկատմամբ խիստ ուղղորդված մոտեցման մասին է խոսում նաև այն փաստը, որ ամբիոնի մի քանի դասախոսներ այսօր պատրաստ են հրաժարվել իրենց հասանելիք ժամերից՝ 0,25 դրույքի չափով, սակայն ամբիոնի վարիչը դարձյալ մերժում է ինձ ժամեր տալ՝ պատճառաբանելով, որ ռեկտորը հրամանով ինձ աշխատանքից ազատել է: Ընդ որում, թեև ես ունեմ աշխատանքային պայմանագիր, մինչև 2022 թ.-ի օգոստոսի 31-ը, սակայն, ըստ այդ պայմանագրի, ես համարվում եմ հիմնական աշխատող, քանի որ 1978 թ.-ից առ այսօր անընդմեջ աշխատում եմ նույն կազմակերպությունում: Վերոնշյալ բոլոր կետերը հիմնավորված են կոնկրետ փաստաթղթերով»:

Հարցի վերաբերյալ համալսարանի դիրքորոշումը պարզելու համար դիմեցինք ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին: Մեզ հետ զրույցում նա, մասնավորաբար, նշեց. «Ամեն տարի ունենում ենք մի շարք դասախոսներ, որոնք ժամկետային աշխատողներ են, այսինքն` աշխատանքային պայմանագիրը կոնկրետ ժամկետով է իրենց հետ կնքված լինում` կա՛մ սեպտեմբերի մեկից մինչև հուլիսի 1, կա՛մ սեպտեմբերի մեկից մինչև սեպտեմբերի մեկ:Տասնյակ դասախոսներ օրենքով սահմանված կարգով ծանուցվում են հաջորդ ուսումնական տարում դասաժամեր չունենալու կապակցությամբ: Տնտեսագիտական համալսարանում իմ կողմից բավականին մեծ ազատություն է տրված ամբիոնի վարիչներին, որովհետև, որպես ամբիոնի նախկին վարիչ, եղել և մնում եմ այն համոզմանը, որ այս բուհում ամենակարևոր օղակները ամբիոններն են: Ամբիոնն է պատասխանատու և՛ կրթական ծրագրի, և՛ դասախոսական կազմի որակի, և՛ կրթության որակի համար: Եթե ամբիոնների վարիչները նպատակահարմար են գտնում այս կամ այն դասախոսի հետ չշարունակել կամ շարունակել աշխատանքը, նոր կադրեր ներգրավել և այլն, ես իմ գործառույթը չեմ համարում մտնել այդ հարաբերությունների մեջ:

Հուլիս, օգոստոս ամիսներին` կախված տվյալ աշխատողի պայմանագրի ժամկետից, ամբիոնների վարիչների կողմից ստանում եմ զեկուցագրեր, թե ում են իրենք շարունակելու կամ չեն շարունակելու աշխատանքային բեռնվածություն տրամադրելը: Ըստ այդմ, կնքում եմ կամ չեմ կնքում աշխատանքային պայմանագրեր: Դրա բովանդակային մասի մեջ չեմ մտնում: Չեմ կարող բուհի քսանից ավելի ամբիոնների բովանդակային մասի մեջ մտնել, իմանալ, թե ով է մակրոէկոնոմիկայի լավ դասախոս, ով է բարձրագույն մաթեմատիկայի լավ դասախոս և այլն: Ամբիոնների վարիչներն իրենց վրա պատասխանատվություն են վերցնում, ես էլ պահանջում եմ իրենցից: Ամբիոնի վարիչը գիտի, որ պետք է որակյալ կադր ներգրավի, որովհետև հետո ես իրենից եմ պահանջելու, ոչ թե դասախոսից»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Դիանա Գալոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»