Ո՞ւմ համար են ուզում փոփոխություններ անել. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում իշխանությունները ԿԲ-ի միջոցով որոշակի փոփոխություններ են ցանկանում իրականացնել վճարումների իրականացման համար առևտրի և սպասարկման կետերի կողմից ցուցադրվող QR կոդերի համակարգում:
Ըստ մեր տեղեկությունների, թեպետ այս փոփոխությունը պատճառաբանվելու է անկանխիկ վճարումներ իրականացնող համակարգերի փոխգործելիության ապահովման հիմքով, սակայն արդեն իսկ կան մասնագիտական շրջանակների անհանգստություններ: Բանն այն է, որ մտահոգություն կա այն առումով, որ հնարավոր է կիրառվի ֆինանսական կազմակերպությունների համար մեկ միասնական QR համակարգ՝ տարբերակումը թողնելով միայն վճարման, այսպես կոչված, «դրամապանակին»:
Մեր աղբյուրները նշում են, որ ֆինանսաբանկային համակարգում կա տեսակետ, որ օրվա իշխանությունները այս փոփոխություններն անում են դաշտ մտնող նոր «խաղացողի» համար՝ նրա համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով: Խնդիրն այն է, որ գործող հատկապես վճարահաշվարկային կազմակերպությունները տարիներ շարունակ իրենց տեղն են հարթել «արևի տակ»՝ ապահովելով համապատասխան շուկա ԱՍԿ-ների ցանցում, իսկ նոր կազմակերպությունն այս առումով մեծ խնդիրների չի բախվելու: Մի խոսքով, կարելի է ասել՝ շուկա է հրամցվում «սկուտեղի վրա»:
Մեզ հետ զրույցում ոլորտի մասնագետներից մեկը միևնույն ժամանակ նշեց, որ այս պարագայում անորոշ է մնում աշխատանքի մեխանիզմը այն ԱՍԿ-ների դեպքում, որոնց հետ այս կամ այն ՎՀԿ-ն պայմանագիր չունի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



