Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մերձավորարևելյան զարգացումներ 2015. ահաբեկչությունից մինչև հակազդեցություն

МЕЖДУНАРОДНОЕ

Մերձավոր Արևելքի որոշ երկրներում 2015 թվականին կրակի օջախը չմարեց: Նախորդ տարվա համեմատ պատկերն առանձնապես չփոխվեց: Այունալի բախումներ, զոհեր, տեղահանվածներ, փախստականներ, կորուստներ: «Արմենպրես»-­ն ամփոփել է անցնող տարում Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում, Իրաքում ներքին և արտաքին քաղաքական հարթակներում գրանցված առավել ուշագրավ իրադարձությունները:

Իրաքի եզդիների անվտանգության խնդիրը շարունակում է մնալ օրակարագում

2014 թվականի երկրորդ կեսից սկիզբ առած և 2015-ին Իրաքի եզդիների հանդեպ չդադարող անմարդկային վերաբերմունքի, բռնությունների մասին տարեսկզբից աշխարհի եզդիները շարունակեցին բարձրաձայնել: Դեռ հունվարին նշվում էր, որ Հյուսիսային Իրաքում 17 հազար եզդի սպանդի է ենթարկվել: Աշխարհի տարբեր երկներում առկա եզդիական համայնքները ոչ միայն շրջանառում էին այս հարցը, այլև՝ կոչ անում աշխարհի գերտերություններին՝ օգնել եզդիներին:

Համաշխարհային պատմամշակութային ժառանգությունն՝ ահաբեկիչների թիրախ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, մարդկանց ոչնչացնելուց բացի, իրենց թիրախում էին պահում Մերձավոր Արևելքի երկրների պատմշակութային արժեքները: Նրանք տարեսկզբին Իրաքում ոչնչացրել էին ասորական մշակույթի հնագույն նմուշները, իսկ մինչ այդ թալանել էին Մոսուլի կենտրոնական և համալսարանի գրադարանները: Հիշեցնենք, որ նախորդ  տարվա սեպտեմբերին էլ ահաբեկիչները Սիրիայում՝ Դեր Զորում, պայթեցրել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

Այդ քաղաքականությունը շարունակվեց 2015 թվականին: Մայիսին սիրիական Պալմիրա հնագույն քաղաքը գրեթե ամբողջությամբ անցավ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:

Մինչ այդ, Պալմիրայի շարժական հարյուրավոր հուշարձաններ տեղափոխվել էին ապահով վայրեր, սակայն հնագույն քաղաքի մյուս կոթողները շարունակում էին վտանգի տակ լինել:

Փախստականների ալիք` Թուրքիայից դեպի Եվրոպա

Թե միջինարեւելյան, թե աֆրիկյան երկրներից դեպի Եվրոպա փախստականների անօրինական մուտքն աշխարհի գերտերությունների քննարկման թեմա դարձավ։ Թուրքիան ամեն ինչ անում էր փախստականների հոսքը դեպի Եվրոպա ուղղորդելու համար: Եկավ մի պահ, երբ Եվրոպան կանգնեց լուրջ խնդրի առջև: Տևական ժամանակ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ճանապարհ ընկած փախստականների պատմություններն էին։ Ցնցող լուսանկարները՝ ծովի ափին մահացած մանուկի պատկեր, փշաթելերի նեղ անցքերից սողացող ընտանիքներ …

Փախստականների հարցը Եվրոպայի համար դարձավ օրակարգային: Եվրոպական երկրները միմյանց հետ բանակցում էին փախստականներին ընդունելու գործընթացը միմյանց միջև բաշխելու համար:  Հետագայում պարզ դարձավ, որ Եվրոպա հասնող փախստականներից ոչ բոլորն են Սիրիայից դուրս եկած բնակիչներ: Շրջանառվեցին տեսակետներ, որ Թուրքիան ահաբեկիչներ է արտահանում Եվրոպա:

Ռուսաստանի բացահայտ գործողությունը Սիրիայում

Սիրիական զարգացումներում սեպտեմբերի 30-ը նշանավորվեց, որովհետև ռուսական օդուժը սկսեց օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Հիմնական գործողությունների նպատակը կետային հարվածներ հասցնելն էր ահաբեկիչների ենթակառուցվածքների ուղղությամբ: Ռուսաստանի նման գործողությունները ցավագին ընդունեց Թուրքիան: Մինչ Ռուսաստանի ակտիվ գործողությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապեց Մոսկվա: Իհարկե, առիթը Մոսկվայի գլխավոր մզկիթի նոր համալիրի բացման արարողությունն էր, բայց հասկ անալի էր, որ նա ցանկանում էր հստակեցնել, թե սիրիական գործընթացներում Մոսկվան մինչև ուր կարող է գնալ: Պարզ դարձավ, որ Մոսկվան չի պատրաստվում իր ծրագրերից հետ քայլ կատարել, և պաշտոնական Անկարան ամենաբարձր մակարդակով սկսեց իր մտահոգությունները հայտնել Սիրայում Ռուսաստանի գործողությունների մասին: Երբ ռուսական ինքնաթիռը հատեց Թուրքիայի սահմանը, այդ միջադեպից հետո հայտարարությունները խիստ երանագավորում ստացան: Նշվում էր, որ պատրաստ են պաշտպանել իրենց օդային տարածքը և չեն հանդուրժի ևս մեկ այդպիսի գործողություն: Դրանից բացի, Թուրքիայի վար չապետ Ահմեդ Դավութօղլուն սկսեց քննադատել ՌԴ կողմից օդային հարվածներ հասցնելը, որն իբրև կատարվել է Սիրիայի թյուրքական բնակավայրերի ուղղությամբ, և կոչ արեց ՌԴ-ին կենտրոնանալ «Իսլամական պետության» դեմ պայքարին: Ռուսաստանն, իհարկե, պնդում էր, որ իր գործողություններն ուղղված են «Իսլամական պետության» դեմ, ու շարունակում էր լուծել իր առջև դրված խնդիրները: Այդ ամենը տեսնելով՝ Թուրքիան հայտարարություններից անցավ գործի: 

Ասադի անակնկալ այցը Ռուսաստան 

Սիրիական հակամարտության սկզբից, որը երկրում բռնկվել է 2011թվականի մարտին և մինչև օրս շարունակվում է, նախագահ Բաշար ալ Ասադը մշտապես եղել է իր երկրում: Առաջին անգամ շուրջ հինգ տարի շարունակվող հակամարտության ընթացքում աշխատանքային այցով նա այս տարվա հոկտեմբերի 20-ին մեկնել է Մոսկվա` հանդիպում ունենալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Լրատվամիջոցներն Ասադի Մոսկվա այցելության մասին հայտնել են միայն նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո: Ասադի այցելությունը Մոսկվա վկայում էր ՌԴ-ի հանդեպ ունեցած վստահության և սիրիական հակամարտության լուծման հույսի մասին: Սիրիական և ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ բանակցությունները երկու նախագահների միջև ընթացել են ջերմ մթնոլորտում և բավական երկար են տևել: Նեղ և ընդլայնված կազմով բանակցություններում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի հետագա քայլերը: Ասադը Պուտինին ներկայացրել է Սիրիայի իրավիճակը, սիրիական բանակի պլանները և ռազմական գործողությունների ընթացքը:

Փարիզի ահաբեկչություն

Մերձավորարևելյան իրադարձություններն արտացոլում ունեցան նաև Եվրոպայում: Հակաահաբեկչական պայքարի կոալիցիաների ստեղծումն ահաբեկչությունների ալիքը տեղափոխեց եվրոպական երկրներ: Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում պայթյուններ և կրակոցներ հնչեցին, որոնց հետևանքով 100-ից ավելի մարդ զոհվեց: Երեք պայթյուն հնչեց Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին։ Ֆուտբոլային հանդիպմանը հետևում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հինգ պեաթյուն  հնչեց «Բատակլան» համերգասրահի մոտ։ Փարիզի ահաբեկչությունը ցնցեց ամբողջ աշխարհը, այն կարծես սառը ցնցուղ լիներ հատկապես Եվրոպայի համար: Համերգասրահում ունկնդիրների վրա կրակ բացողներից մեկը բացականչել էր՝ «սա Սիրիայի համար է»: Հետագա քննությունը ցույց տվեց, որ ահաբեկիչներից մեկը Ֆրանսիա էր եկել Թուրքիայով՝ որպես սիրիացի փախստական: Բազմաթիվ երկրներ սկսեցին հրաժարվել ընդունել սիրիացի փախստականներին: Դրանից բացի, հայտարարեցին «Իսլամական պետության» դեմ անողոք պայքար մղելու մասին: Եվ մինչ տարբեր երկրներ իսլամիստների դեմ անողոք պայքար մղելու մասին էին խոսում, արդեն երկու շաբաթ էր սիրիական զարգացումներում լուրջ շրջադարձ էր տեղի ունենում:

Թուրքիայի կողմից խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչ. Ռուսաստանի հակահարված

Նոյեմբերի 24­-ին ռուսական Սու-­24 մարտական ինքնաթիռը կործանվեց Սիրիայում: Ռուսաստանի պատասխանն իրեն սպասեցնել չտվեց: Նախ եղավ հայտարարության ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմից: Նա հայտնեց, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F­16 կործանիչից արձակված «օդ­-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակեց «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: Ռուսաստանը ուղիղ ձևով մեղադրեց Թուրքիային ահաբեկիչներին աջակցելու հարցում: Այնուհետև ուսական կողմը սկսեց ժամանակ առ ժամանակ ներկայացնել ապացույցներ այն մասին, թե ինչպես է Սիրիայից անօրինական ճանապարհով նավթը հասնում Թուրքիա և որ այդ ամենից օգտվում է Էրդողանի ընտանիքը: Հայտարարություններին ու տեղեկատվական պատերազմին հաջորդեցին տնտեսական պատժամիջոցները. զբոսաշրջիկների դուրս բերում Թուրքիայից, դեպի Թուրքիա զբոսաշրջային առաջարկների դադարեցում, արգելքներ`թուրքական ապրանքների նկատմամբ, տնտեսական ծրագրերի կասեցում և այլն: 

Իրաքում թուրքական զորքերի տեղակայումը` որպես Թուրքիայի պատասխան. Իրաքի արձագանքը

Թուրքիայի ցամաքային ուժերը ներխուժեցին Իրաք, առանց տեղի իշխանությունների համաձայնության: Իրաքի կառավարության կողմից Թուրքիայի քայլը որակվեց  որպես Իրաքի ինքնիշխանության խախտում և հարևան երկրին ուղղված անարգանք: Թուրքիայի գործողությունները մեկնաբանելով՝ փորձագետների մի մասը կարծում էր, որ սա հակաքայլ է Ռուսաստանին, մի մասն էլ նշում էր, որ սրանով պաշտոնական Անկարան տարածաշրջանում ռազմաքաղաքական հավակնություններն է առաջ մղում. Էրդողանը լուրջ հավակնություններ ունի Մոսուլի, ինչպես նաև մոտակայքում գտնվող թուրքմ եններով բնակեցված Թել ­Ասերի շրջանի նկատմամբ: Թուրքիան փորձում է թուրքմեն զինյալների ճամբարում վարժանքներ կազմակերպել, որպեսզի դրանք ևս գործոն դառնան: Եվ չնայած Թուրքիան հայտարարում էր, որ իր զորքերն Իրաքում տեղակայելը «բարի» նպատակ ունի, միևնույն է, Իրաքը զորքի դուրս բերման համար տվեց 48 ժամ ժամանակ: Պայթյունավտանգ իրավիճակը, կարծես, հանդարտվեց: Թուրքիան սկսեց զորքի դուրս բերման մասնակի գործընթացը: «Թուրքիան, հաշվի առնելով իրաքյան կողմի զգայունությունն ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ա նհրաժեշտությունը, շարունակում է Նայնավա գավառից դուրս բերել իր զինված ուժերը, որոնք թյուրըմբռնման աղբյուր են հանդիսանում»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Սիրիայի կառավարական զորքերի հաջողությունները

Ռուսական օդային հարվածներով պայմանավորված` Սիրիայում իրավիճակը փոքր-ինչ փոխվեց: Սիրիայի կառավարական ուժերը սկսեցին հաջողություններ գրանցել երկրի տարբեր հատվածներում ընթացող մարտերում: Հայտարարություն տարածվեց, որ ոչնչացվել է «Սիրիայի հեղափոխականների ճակատ» ծայրահեղական խմբավորման առաջնորդը: Խմբավորման պարագլուխը զոհվել է Դամասկոսի գավառում, նրա հետ սպանվել են «մեծ թվով ահաբեկիչներ»:

Դրանից բացի, մոտակա ժամանակներում Դամասկոսի հարավում երկու հազար սիրիացի իսլամիստ-զինյալ և ապստամբ կտարհանվեն իրենց կողմից վերահսկվող շրջաններից՝ ըստ ՄԱԿ-ի միջնորդությամբ կայացած համաձայնության արդյունքի:

Այդ համաձայնությունը կնշանավորի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության հաջողությունը, որը ավելացրել է վերահսկողության իր հնարավորությունները մայրաքաղաքի կենտրոնից 4 կմ հարավ գտնվող ռազմավարական  շրջաններում:

Նշվում է նաև, որ Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ վերջին շաբաթվա ընթացքում հինգ բնակավայր են ազատագրել Հալեպ նահանգում: 

Քաղաքական ակնկալիքները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 18-ին խաղաղ գործընթացի հաստատման միաձայն բանաձև է ընդունել, որը վերջ կդնի Սիրիայի մոտ հնգամյա պատերազմին: Երկրի ԱԳ  նախարար  Ուալիդ ալ Մուալեմը  հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է գնալ խաղաղ բանակցությունների, որոնք տեղի կունենան Ժնևում: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան ծրագրում է Դամասկոսի և ընդդիմության միջև ուղիղ բանակցություններ սկսել 2016 թվականի հունվարի 25-ին՝ Ժնևում: ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի ընդունումից հետո հանձնակատարն ակտիվացրել է ջանքերը, որոնց նպատակն է մեկ սեղանի շուրջ հավաքել Սիրիայի իշխանությունների պատվիրակությանը և ընդդիմության առավելագույնս լայն շրջանակի: Տեսնում ենք, որ որոշ երկրներ գոնե առժամանակ վերանայեցին իրենց կեցվածքը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հանդեպ: Ամեն կողմից սկսել են հնչել խաղաղությանն ուղղված քաղաքական լուծումների առաջարկներ:

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой