Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արժանապատվության ու գոյատևման քննություն, գուցե և վերջին ակորդը...

ОБЩЕСТВО

Ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող և հումանիստ Ուորեն Բաֆեթն ասել է. «Ամենակարևոր բանը, որ դուք կարող եք անել, երբ հայտնվել եք փոսի մեջ, փոսը փորելը դադարեցնելն է»:  Այսպես շարունակվելու դեպքում վախենամ արդեն ուշ կլինի երբևէ դուրս գալ հայրենազրկաման, թրքահպատակության ու ինքնաոչնչացման այս խորը փոսից՝ հորձանուտից: Այս խղճուկ, անելանելի վիճակը, որում մենք հայտնվել ենք, թերևս հայ ժողովրդի պատմության ամենաամոթալի, խայտառակ  ու ողբերգական ժամանակաշրջաններից պետք է համարել, սա սեփական ժողովրդին հասցված բոլոր ստորություններից ամենածանրագույնն է: Հիմա մենք կանգնած ենք արժեհամակարգային, անվտանգային, ազգային-ավանդութային ու ժողովրդագրական-սերնդային աղետի և բարոյական այլասերման փաստի առաջ, հիմա այս իշխանությունների պատճառով աշխարհում շատերը հայի մասին հեգնանքով, արհամարհանքով, ծաղրանքով ու թերահավատությամբ են արտահայտվում: Հայաստանը զավեշտի թատրոնի է վերածվել, իսկ աշխարհն էլ զարմացած մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին  է հետևում, որտեղ ժողովուրդը անհասկանալիորեն մեծարում է փողոցից եկած պատահական, անհայտ ու անհասկանալի ծագում ունեցող, երկիրը պարտության, համակարգային ճգնաժամի, քաոսի ու աղետի հասցրած իշխանություններին՝ նրանց նորից տալով  վստահության քվե: Հայաստանյան իշխանություննեը բացահայտ սպասարկում են թշնամի պետությունների  շահերը, իսկ թշնամի պետությունների իշխանություններն էլ իրենց հերթին ատամներով պաշտպանում են Հայաստանի իշխանություններին: Ուրիշ ի՞նչ պետք է անեն այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որպեսզի մեր սիրելի ժողովուրդը հասկանա, որ այս իշխանությունները ոչ մի կապ չունեն հայի, Հայաստանի ու հայկականության հետ, որ նրանք նպատակադրված կործանման են տանում Հայաստանն ու Ղարաբաղը, ինչին փաստացի ականատես ենք լինում ամեն Աստծո օր:

Պետք է սթափվել ու դուրս գալ պարտվողի հոգեվիճակից, պետք է ցրել առկա անտարբերության ու ատելության մթնոլորտը, իսկ ժամանակը և  տեղի ունեցող աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացներն էլ մեր օգտին չեն աշխատում: Պատերազմն էլ դեռ չի ավարտվել, իսկ այս իշխանությունների հետ մարտի գնալը հավասարազոր է պետության վերջնական կործանման ու ոչնչացման: Մինչդեռ մենք երկրի անվտանգության, փլուզված տնտեսության ու կրթական համակարգի, արժեզրկված պետական ինստիտուտների, Հայաստանի միջազգային  կորսված հեղինակության ու սուբեկտայնության, խեղված արժեհամակարգի, բարոյականության վերականգնման ու ստրկամտության հաղթահարման խնդիր ունենք: Վերջապես մենք պարտավորուություն ունենք մեր հերոսների, նահատակների ու սերունդների առջև: Հիմա ազգովի ճակատագրական երկընտրանքի առջև ենք: Երկընտրանքի՝ հայրենիք ունենալու և օտար ափերում հայրենակորույս թափառելու միջև: Պետականության, անկախության, ազատության և թրքահպատակության միջև: Արժանապատվության և ստրկության, նվաստացման ու նոր ցեղասպանություն ունենալու միջև: Մարդավայել ապրելու և թշվառության միջև: Իսկ ընտրության համար ունենք շատ քիչ ժամանակ ու միգուցե վերջին` ոչ այդքան մեծ հնարավորությունը պետականությունն ու հայրենիքը, հայի տեսակը մեր պատմական հողի վրա պահպանելու համար: Պետք է նկատի ունենալ, որ անհատներն ու ժողովուրդներն էլ իրենցից ինչ-որ արժեք ներկայացնում են այն դեպքում, երբ ունենում են իրենց սեփական ես-ը, կարծիքը, սկզբունքը, տեսակետը, արժանապատվությունը: Վաղը, իմ կարծիքով, կարևոր հանգրվան է, նոր շարժման սկիզբ՝ արժանապատվության ու գոյատևման քննություն յուրատեսակ քննություն: Եթե այս անգամ էլ չինքնակազմակերպվեցինք և համազգային շարժում չձևավորեցինք, ուրեմն զուր են բոլոր ջանքերը, ուրեմն  մեր ժողովրդի մի մեծ զանգված չի կարաղանում  հաղթահարել անճարության ու թերարժեքության բարդույթը, մերժում է ամեն ինչ և հաշտվել  է ստրկության ու ինքնաոչնչացման հետ: Մեզ տրված է ընտրության պատմական մի գուցե վերջին շանսը՝ կա՛մ վերականգնել մեր կորսված ազգային արժանապատվությունը  և աշխարհին ներկայանալ որպես քաղաքակիրթ ազգ և տեղ գրավել առաջատար ու զարգացած ազգերի շարքում, կա՛մ այս իշխանությունների «ձեռամբ» մեկընդմիշտ ապրել դավաճանի, թույլի, վախկոտի, ստրուկի ու պարտվողի խարանը կրելով մեր ճակատին: «Վերջնական պարտության հետ  միշտ համակերպվում են  այն մարդիկ, ովքեր, կուրացած են իրենց ցասումից ու բացահայտ ստորությունից»,- ասել է ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ջուլիանա Վիլսոնը:

ՀԱՅԿ  ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության   թեկնածու

 

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы