Զալցբուրգ ՝ «ՀՈԳԵՎՈՐ ՆԱԽԵՐԳԱՆՔ»
КУЛЬТУРАՄոցարտի ծննդավայր Զալցբուրգի հռչակավոր փառատոնի վերնագրին այս տարի հավելվեց «Հոգևոր նախերգանք» խորագիրը։
Եվ բնական է, որ «Գեղարդ» երգեցիկ խումբը (Գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար և մեներգչուհի՝ Անահիտ Պապայան) կրկին հրավիրվել էր Ավստրիա։
«Գեղարդի» ելույթը տեղի ունեցավ հուլիսի 21-ին։ Ծրագիրը բաղկացած էր Կոմիտասի Պատարագի հատվածներից, Մ. Մաշտոցի, Հ. Օձնեցու, Գ. Նարեկացու, Ն. Շնորհալու ստեղծագործություններից։
Համերգին հնչեցին նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների խմբերգերը և խմբերգային մշակումները՝ Էդուարդ Հայրապետյանի «Հայր մեր»-ը, Դավիթ Հալաջյանի խմբերգը՝ ըստ 50-րդ սաղմոսի, Երվանդ Երկանյանի՝ ըստ Հ. Սանահնեցու,Վաչե Շարաֆյանի՝ ըստ Մ. Մաշտոցի և այլն։
Ի դեպ, հիշյալ փառատոնում «Գեղարդը» առաջին անգամ կատարեց Անհայտ հեղինակի «Վարանիմ ի մեղաց» տաղը՝ Դանիել Երաժշտի խմբերգային մշակմամբ։
Այն նվիրված է երգչախմբին և զարդարում է Դանիել Երաժշտի՝ «Գեղարդի լույսը» անունը կրող խմբերգերի ժողովածուն, որը վերջերս հրատարակել է «Նարեկացի» արվեստի միությունը։
Եվ «Գեղարդի» լույսը սփռվում է ոչ միայն մեր սրտերում, այլև Հայաստանից դուրս։
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»



