Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է». Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի արձագանքը

ПОЛИТИКА

Այսօր, ս.թ. օգոստոսի 3-ին, ժամը 10:00 տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննության շարունակությունը, որը մեկնարկել էր հուլիսի 26-ից: Նիստը նշանակալի է այն առումով, որ օրակարգը ներառելու է նաև խափանման միջոցի հարցը: Չալաբյանի հանրային պաշտպանական խումբն այդ առիթով հայտարարություն է տարածել՝  ներկայացնելով դատավարության շուրջ վերջին զարգացումները։ Հաղորդագրությունում մասնավորապես անդրադարձ է կատարվել պաշտպանական կողմի ծավալուն միջնորդությանը` դատական նիստը հետաձգելու և մեղադրական եզրակացությունը ՀՀ քրեական դատավարության 202-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորեցման պահանջով հանրային մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմը մեղադրական եզրակացությունում արձանագրել է առնվազն 11 նշանակալի խախտումներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի հանգամանքներում, սակայն դատարանը հրաժարվեց վերականգնել օբյեկտիվ դատաքննության համար նյութերը

«Ցանկացած պահի իշխանությունների քաղաքական հակառակորդներին հետապնդելու «անբեկանելի» հեղինակություն վայելող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախ հրաժարվեց հետ ուղարկել ՀՀ դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունները, որը կազմված էր օրենքի աղաղակող խախտումներով, ընդգծված միտում ունենալով թաքցնել և սքողել նախաքննության ընթացքում Ավետիք Չալաբյանի անմեղության վերաբերյալ ձեռք բերված բոլոր ապացույցները»,-ասված է դատաքննության վերաբերյալ հանրային պաշտպանության թիմի արձագանքում, որը նիստը որակել է որպես «իշխանությունների կողմից բեմադրված աբսուրդի թատրոնի, Կաֆկայի «Դատավարության» լավագույն ավանդույթներով»։

Նշենք, որ դատաքննության ժամանակ դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտարարել, թեև Ավետիք Չալաբյանի պաշտպանները և Չալաբյանը ներկայացրեցին բացարկի այնպիսի հիմնավորումներ, որոնք բավարար էին ոչ միայն բացարկի, այլև դատավորի հրաժարականի համար ընդհանրապես՝ ներառյալ քաղաքական ենթատեքստով մի շարք գործերով ընդգծված ապօրինի որոշումների կայացումը, որոնք հետագայում բեկանվել են ավելի բարձր ատյաններում կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։  Ավելին, դատաքննության ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց գերազանցել իրավական աբսուրդի բոլոր նախադեպերը և Ավետիք Չալաբյանին հանրային պաշտպան պարտադրեց, այն պայմաններում, երբ նրա պաշտպանությունը իրականացնում է «Ֆիդելիս» հեղինակավոր իրավաբանական ընկերությունը, Ավետիք Չալաբյանը հրաժարվեց հանրային պաշտպանից, և նույնիսկ դատարանի կողմից ներգրավված հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը խնդրեց իրեն ազատել այդ անհեթեթ պարտականությունից։

«Ակնհայտ է, որ գործող իշխանությունները, չհաշտվելով նրա հետ, որ Ավետիք Չալաբյանը օրենքի ուժով հայտնվել է ազատության մեջ, իսկ բաց դատալսումների յուրաքանչյուր նիստ ավելի և ավելի ակնհայտ է դարձնում նրան ներկայացված մեղադրանքի ողջ անհեթեթությունը, շտապում են օր առաջ նորից ապօրինի ազատազրկել նրան, դրանով շարուանկելով նրա հետ սկսած հաշվեհարդարաը։ Նոր ընդունված քրեադատավարական օրենսգրքով, խափանման միջոցի հարցը քննարկվում է վերը նշած հարցերից հետո, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հայաստանի իրավական պրակտիկայում աննախադեպ շտապողականություն է ցուցաբերում՝ պրակտիկորեն ամեն օր նիստ նշանակելով և փորձելով ամեն գնով կատարել վերևից իջեցված պատվերը»,-ասված է հանրային պաշտպանության խմբի հայտարարությունում

Հատկանշական է, որ աբսուրդի թատրոնը ծավալվում է ուղիղ եթերում, դատական նիստերի լեփ-լեցուն դահլիճում` հանրային հեղինակություն վայելող Չալաբյանի ազատության համար երախշավորներ հանդիսացող նախկին փոխվարչապեը Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի, ինչպես նաև մեկ տասնյակ հասարակական քաղաքական գործիչների ներկայությամբ, այդ թվում նաև Սոնա ԿոշեցյանԱյբ» hիմնադրամ), Արմեն ԽաչիկյանԱրար» հիմնադրամ), Վարդան ՄարաշլյանՎերադարձ Հայաստան»  hիմնադրամ),   Տեր Մեսրոպ քահանա ԱրամյանԱյբ» դպրոցի համահիմնադիր), Գևորգ Դանիելյան (Արդարադատության նախկին նախարար), Աննա Կոստանյան (նախկին պատգամավոր), Էլինար Վարդանյան (պատգամավոր), Էդգար Ղազարյան (նախկին դեսպան), Մենուա Սողոմոնյան (պատմական գիտությունների թեկնածու), Արսեն Գրիգորյան (երաժիշտ), Վահե Հովհաննիսյան (ԵՊՀ ամբիոնի վարիչ), Ռուբեն Կարապետյան, Վահե Հովհաննիսյան և այլք

Չալաբյանի պաշտպանական թիմը վճռական է շարունակելու իր պայքարը՝ Ավետիքի ազատության և լիարժեք արդարացման համար։ Հայտարարությունում նշվում է,- «Մենք գիտակցում ենք, որ այս պայքարը մղվում է ոչ այնքան Ավետիքի անձի, որքան մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար և վճռական ենք մեր բոլոր համախոհների, բոլոր նվիրյալ հայորդիների հետ այն շարունակելու մինչև վերջնական հաղթանակ»: 

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

 

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детей