Հայաստանը նոր միջպետական ամբողջական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի
ПОЛИТИКАՍ.թ. հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
Նշված գանգատը, ի թիվս այլնի, վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ և Փարուխ գյուղերի ուղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, ինչպես նաև 2021-2022 թվականների ընթացքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը:
1
США не посягают на суверенитет Армении — Рубио
2
Чем обернутся для Армении текущие выборы
3
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
4
Армения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИ
5
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...



