Իրանը պատրաստ է վառելիք մատակարարել Լիբանանին
МЕЖДУНАРОДНОЕԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական, Արեւմտյան Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Սադեղ Ֆազլին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է բավարարել Լիբանանի վառելիքի կարիքը:
Այս մասին գրում է Tasnim լրատվական գործակալությունը։
Իրանցի դիվանագետն իր թվիթերյան օգտահաշվում հաստատել է Թեհրանի աջակցությունը լիբանանցիներին՝ արաբական երկիրը պատած վառելիքի ճգնաժամի համատեքստում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում էներգիայի հիմնական արտադրողներից ու արտահանողներից մեկը, լիբանանցիների կողքին է՝ օգնելու նրանց»,- գրել է Ֆազլին եւ հավելել, որ Թեհրանը պատրաստ է ընդունել լիբանանցիներին՝ անհրաժեշտ վառելիքի մատակարարման շուրջ բանակցությունների համար:
«Մենք երբեք չենք լքի մեր ընկերներին դժվար օրերին»,- հավելել է իրանցի դիվանագետը։
Լիբանանում արդեն մի քանի ամիս է, ինչ վառելիքի սուր պակաս է զգացվում ինչպես մեքենաները լիցքավորելու, այնպես էլ էլեկտրաէներգիայի գեներատորների սնուցման համար։
Լիբանանի խնդիրներն այժմ սրվում են պետական գերատեսչությունների մեծ մասում առկա անժամկետ գործադուլներով, քանի որ աշխատավարձն այլեւս բավարար չէ աշխատողներին աշխատանքի գնալու համար: Աշխատանքի միջազգային կազմակերպության Բեյրութի գրասենյակը գնահատմամբ՝ պետական ծառայողների գրեթե 100 տոկոսն այժմ մշտապես կամ ընդհատումներով չի աշխատում:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
4
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
5
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank



